ԵՏՄ երկրներից փորձել են առանց հայտարարագրման կամ այլ անձանց տվյալներով ներկրել 5 տոննայից ավելի ապրանք․ՊԵԿ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության աշխատակիցները, Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում հսկողական աշխատանքների իրականացման շրջանակում, ուսումնասիրել են մի շարք ընկերությունների կողմից ԵՏՄ անդամ երկրներից ապրանքների ներկրման գործընթացը Հայաստանի Հանրապետություն։

Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված, «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների և այլ փաստաթղթերի, կամ տեղեկությունների համապատասխանության ստուգման նպատակով, զննման են ենթարկվել ընկերության կողմից երկու դեպքով տարբեր «տարանցման հայտարարագրերով», բեռնատարներով ներմուծված ապրանքները․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Պարզվել է, որ 2 բեռնատարներում էլ առկա են չհայտարարագրված բազմաթիվ ապրանքներ՝ մետաղալարեր, շարժիչի յուղեր, ավտոպահեստամասեր, համակարգչի համար նախատեսված հիշողության սարքեր, տեսագրող սարքեր, հեռուստացույցի ընդունիչներ, որոնք ներառված չեն եղել ուղեկցվող փաստաթղթերում։ Պարզվել է նաև, որ հաշիվ ապրանքագրերում նշված մի շարք ապրանքների արժեքները հայտարարագրվել են շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով։

ՌԴ-ից ապրանքներ ներկրող մեկ այլ ընկերության կողմից «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ներկրված ապրանքների զննման և փաստաթղթերի ստուգման արդյունքում բացահայտվել է, որ բեռնատարում առկա են չհայտարարագրված ապրանքներ՝ նոր հագուստ, հեռախոսի աքսեսուարներ, էլեկտրական ծխախոտների սարքավորումներ և այլն։ Հաշիվ ապրանքագրերում էլ նշված մի շարք ապրանքների արժեքները հայտարարագրված են եղել շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով։

Մեկ այլ դեպքով, ՌԴ-ից ՀՀ ներմուծված տարանցման հայտարարագրով բեռնատար ավտոմեքենայի բեռնախցիկի ապրանքների զննության ժամանակ պարզվել է, որ առկա են ընկերության կողմից չհայտարարագրված ապրանքներ՝ ջեռուցման կաթսա, ավտոպահեստամասեր, տեսախցիկներ, խողովակներ էլեկտրական ծխախոտների տաքացնող սարքավորումներ։

Բոլոր չորս դեպքերով կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ։ Կատարված ստուգողական միջոցառումներն, ի դեպ, իրականացվել են Ներքին Անվտանգության, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների և Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների համատեղ մասնակցությամբ։ Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր քաշը կազմել է 3402 կգ, իսկ ոչ իրենց անվամբ հայտարարագրված ապրանքներինը` 1806 կգ: Կատարվել է ընկերությունների կողմից ներմուծված ապրանքների արժեքների ճշգրտում, որի արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա հարկերը մի քանի անգամ ավելացել են։

ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունը հորդորում է տնտեսվարողներին զերծ մնալ առանց հայտարարագրման կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրված ապրանքների տեղափոխումից ՀՀ պետական սահմանով: