Փաշինյանի եղբայրը, Ավինյանի հայրը․ ովքեր են ՔՊ-ի նվիրատուները

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում ՔՊ կուսակցությունը դրամահավաք էր իրականացրել, որի ընթացքում հավաքագրվել էր ավելի քան կես մլրդ դրամ։ Factor.am-ը դեռևս օգոստոսին գրավոր հարցմամբ դիմել էր ՔՊԿ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին և խնդրել նվիրատուների ցանկը։ Հարցման պատասխանը ստացել ենք օրերս․ դրանից պարզ է դառնում որ նվիրատուների ցանկում ներառված է 996 անուն։

Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզարշավի համար գումար են փոխանցել հետևյալ անձինք․

Արմեն Ավինյան, Տիգրան Ավինյանի հայրը – 2 մլն դրամ,
Աշոտ Սարգսյան, ՔՊ-ական, Երևանի ավագանու նախկին անդամ – 2 մլն դրամ,
Խորեն Գրիգորյան, Երևանի քաղաքապետարանի շինվարչության պետի նախկին պաշտոնակատար – 2 մլն դրամ,
Նարեկ Գրբոյան, փաստաբան, ՔՊ-ի ցուցակում ընդգրկված Սիրան Գրբոյանի եղբայրը – 2 մլն դրամ,
Արտակ Հովակիմյան, «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ընդհանուր վիրաբույժ, ընդգրկված է ՔՊ ավագանու ցուցակում – 1,5 մլն դրամ,
Արշակ Օրդուխանյան, ընդգրկված է ՔՊ ավագանու ցուցակում – 1,5 մլն դրամ,
Արմեն Կոտոլյան, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար – 1 մլն դրամ,
Սուրեն Պապիկյան, պաշտպանության նախարար – 500 հազար դրամ,
Հովսեփ Աղազարյան, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին – 500 հազար դրամ,
Նարեկ Բաբայան, Սյունիքի նախկին փոխմարզպետ – 500 հազար դրամ,
Գրիգոր Մինասյան, արդարադատության նախարար – 500 հազար դրամ,
Գնել Սանոսյան, ՏԿԵ նախարար – 300 հազար դրամ,
Նարեկ Մկրտչյան, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար – 250 հազար դրամ,
Կամսար Բաբինյան, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար – 200 հազար դրամ,
Նարեկ Բաբայան, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր – 200 հազար դրամ,
Ռուբեն Ռուբինյան,ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր – 200 հազար դրամ,
Սերգեյ Բագրատյան, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր – 191 հազար դրամ,
Սևակ Միքայելյան, Հրազդանի քաղաքապետ – 191 հազար դրամ,
Արարատ Միրզոյան, ԱԳ նախարար – 100 հազար դրամ,
Կարեն Սարգսյան, Գեղարքունիքի մարզպետ – 100 հազար դրամ,
Տրդատ Սարգսյան, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր – 100 հազար դրամ,
Կարեն Սարուխանյան, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր – 100 հազար դրամ,
Ռուստամ Բաքոյան, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր – 100 հազար դրամ,
Կարեն Սարգսյան, Գեղարքունիքի մարզպետ – 100 հազար դրամ,
Շիրակ Թորոսյան, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր – 100 հազար դրամ,
Հակոբ Ասլանյան, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր – 100 հազար դրամ,
Առնակ Ավետիսյան, Պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավար- 100 հազար դրամ,
Վահե Մակունց, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայր – 100 հազար դրամ,
Բաբկեն Թունյան, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր – 60 հազար դրամ,
Ռոմանոս Պետրոսյան, ՊՎԾ պետ – 50 հազար դրամ,
Էմմա Պալյան, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր – 50 հազար դրամ,
Արամ Անանյան, Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ – 50 հազար դրամ,
Վիկտոր Ենգիբարյան, Գերմանիայում ՀՀ դեսպան – 50 հազար դրամ,
Արուսյակ Ջուլհակյան, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր – 50 հազար դրամ,
Հակոբ Արշակյան, ԱԺ փոխնախագահ – 50 հազար դրամ,
Վահան Կոստանյան, ԱԳ փոխնախարար – 50 հազար դրամ,
Զարուհի Բաթոյան, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր – 50 հազար դրամ,
Սարգիս Խանդանյան, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր – 50 հազար դրամ,
Լենա Նանուշյան, առողջապահության փոխնախարար – 30 հազար դրամ,
Արմեն Փաշինյան, վարչապետի եղբայրը – 20 հազար դրամ,
Գնել Սարգսյան, դերասան, հաղորդավար -10 հազար դրամ։

Նվիրատուների ցանկի մյուս անուններին կանդրադառնանք հաջորդիվ։

Նարեկ Կիրակոսյան