Եվրոպայի լիգա․ «Ալաշկերտը» կրկնեց «Փյունիկի» հաջողությունը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեւանի «Փյունիկից» հետո «Ալաշկերտը» դարձավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ ակումբը, որը դուրս է գալիս եվրագավաթների մրցաշարի որակավորման երրորդ փուլ. տեղեկացնում է sport.news.am-ը:

Երևանի «Հանրապետական» ստադիոնում Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտ» – ««Սուտյեսկա» դիմակայության պատասխան խաղում գոլեր չգրանցվեցին։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել։

8-րդ րոպեին Արթուր Եդիգարյանի խորքից կատարած փոխանցումից հետո հայկական ակումբը կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, Ուորոշ Նենադովիչը նպաստավոր դիրքից վրիպեց։ Շատ չանցած հեռվից վտանգավոր հարվածեց Արթուր Եդիգարյանը

33-րդ րոպեին հյուրերն առաջին անգամ սպառնացին «Ալաշկերտի» դարպասին․ պաշտպանների սխալի արդյունքում հարված հետևեց, սակայն Չանչարևիչը վստահ գործեց։  «Ալաշկերտի» դարպասապահը անսխալ էր նաև առաջին կեսի վերջնամասում։

Հանդիպման երկրորդ հատվածում «Ալաշկերտը» շարունակեց վստահ պաշտպանվել։ Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը մի քանի անգամ վտանգավոր հակագրոհեց։ Խաղի վերջին րոպեներին մի քանի դրվագում օրինակելի գործեց Օգնեն Չանչարեւիչը՝ փրկելով իր թիմին վերահաս գոլերից։

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել է նվազագույն հաշվով: Հայկական ակումբը հաջորդ փուլում կմրցի Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» հետ, որը Եվրոպայի լիգայում է հայտնվել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում շվեդական «Մալմյոյին» պարտվելուց հետո:

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 9-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Ալաշկերտ» – «Սուտյեսկա»՝ 0։0 

«Ալաշկերտ»․ Օգնեն Չանչարեւիչ, Մլադեն Զելկանովիչ, Գորան Անտոնիչ, Տարոն Ոսկանյան, Օլիվեր Պրազնովկսի, Արտակ Եդիգարյան, Արթուր Եդիգարյան (Դանիել Ստոյկովիչ, 66), Արտակ Գրիգորյան, Ջեֆերսոն Ռեիս, Դանիլո Սեկուլիչ, Ուրոշ Նենադովիչ (Էդգար Մանուչարյան, 79):