Արձանագրվել են բենզինի ձեռքբերման և իրացման գների առերևույթ անհամարժեք փոփոխություններ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով իրականացրել է բենզինի շրջանառության ոլորտում գնագոյացման և գնային քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրություն: Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են բենզինի շրջանառության ոլորտում, այդ թվում՝ Երևան քաղաքի բենզալցակայաններում տեղի ունեցող գնային փոփոխությունները․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։

Առկա տեղեկատվության ուսումնասիրության և համադրման արդյունքում 2022 և 2023 թվականների ընթացքում արձանագրվել են «Սի Փի ԷՍ էներջի գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» և «Մաքս Օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից բենզինի գների ինքնարժեքը կազմող ծախսային բաղադրիչների, այդ թվում՝ ձեռքբերման գների և ընկերությունների կողմից բենզինի իրացման գների առերևույթ անհամարժեք փոփոխություններ, ներառյալ չհիմնավորված բարձր և ցածր գնային քաղաքականության դրսևորումներ։

Արդյունքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերոնշյալ ընկերությունների նկատմամբ գերիշխող դիրքի առերևույթ չարաշահման հիմքով հարուցել է վարույթներ։