Բաքուն Երևանի առաջարկներին պատասխան է ուղարկել
Քաղաքականություն
25.12.2023 | 16:57Ադրբեջանը պատասխան է ուղարկել Հայաստանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Առաջարկների փաթեթը, որի վրա մենք ավելի վաղ աշխատել ենք շուրջ մեկ ամիս, փոխանցվել է Հայաստանին»,- ասել է Բայրամովը պետական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Վերջինս նշել է, որ ՀՀ հետ բանակցային գործընթացը շարունակվում է և որ 2024 թվականին սպասվում է, որ կողմերը հանդիպումներ կանցկացնեն։