Թուրքիան կործանման եզրին է․ Տարոն Աճեմօղլու

Լուրեր

10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
Բոլորը

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, հայազգի հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Cumhuriyet-ի հետ զրույցում խոսել է Թուրքիայի ֆինանսական ու տնտեսության վիճակի մասին, նաև նշել, որ երկրում ազատությունները սահմանափակված են ու տաղանդավոր երիտասարդները լքում են այն, գրում է Duvar-ը։

«Եթե մի քանի հոգի հեռանան, խնդիր չէ, բայց երբ նրանք այդքան շատ են, դա կհանգեցնի փլուզման։ Իսկ Թուրքիան կանգնած է դրա եզրին»,- ասել է նա։

Հայտնի տնտեսագետը ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքի ղեկավարությամբ իրականացվող տնտեսական ծրագիրը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ճիշտն ասած՝ էական զարգացում չեմ տեսնում։ Ինչպես բոլորը՝ ես էլ եմ ուզում հուսալ, բայց դեռ մեծ հույսեր չունեմ։ Գնաճի նման մակարդակի հասնելուց հետո արդեն շատ դժվար է նվազեցնել գնաճը։ Թուրքիան խնդիրներ ունի։ Դա համակարգային խնդիր է։ Հիմա Թուրքիային շատ փոքր պատուհան է մնացել զարգացման համար, բայց կարծես թե դրանք բաց կթողնենք»։

Ըստ Աճեմօղլուի՝ տնտեսությունը չի կարելի շտկել ուղղակի տոկոսադրույքների բարձրացմամբ կամ մեկ-երկու բանկերի ռեսուրսներն արտասահման տեղափոխելով։

«Թուրքիան ճիշտ չի օգտագործում տեխնոլոգիաները, առաջին հերթին, այն հետ է մնում ներդրումներից։ Ներդրումների մեծ մասը գնում է շինարարության ոլորտ, բայց որակյալ կադրեր չկան։ Ավագ դպրոցից ցածր կրթություն ունեցողները դժվարանում են օգտագործել տեխնոլոգիաները: Եվս մեկ անգամ խոսքը գնում է ճիշտ ընտրություն կատարելու մասին»,- նշել է նա։

Տնտեսագետի խոսքով՝ Թուրքիայի ապագան այժմ շատ մութ է թվում՝ քաղաքական նկատառումներով ազատությունների սահմանափակման պատճառով։

Էմմա Չոբանյան