«Հիմնական նախապայմանն Ադրբեջանի քաղաքացիության ընդունումն է»․ Հաջիևը՝ արցախցիների վերադարձի մասին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը  BBC World-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է դիտարկել Արցախի հայերի բոլոր դիմումները «ռեինտեգրացիայի հարցով», գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, թե  «չնայած Ադրբեջանի հորդորներին մնալու՝ եղել են հայեր, որոնք որոշել են լքել Ղարաբաղը»։

«Ադրբեջանն ապահովում է բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ անվտանգությունը նրանց վերադարձի համար։ Այդ իսկ պատճառով մենք ստեղծել ենք հատուկ էլեկտրոնային պորտալ՝ քաղաքացիության համար դիմումներ ներկայացնելու համար: Նախ՝ մենք պետք է որոշենք, որ հայերի վերադարձի համար պետք է լինի համապատասխան իրավական դաշտ։ Այստեղ հիմնական նախապայմաններից է Ադրբեջանի քաղաքացիության և գրանցման ընդունումը՝ Ադրբեջանի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան։ Այդ իսկ պատճառով մենք հասկացրել ենք, որ յուրաքանչյուր դեպքի հիման վրա մենք պատրաստ ենք քննարկել և ընթացք տալ բոլոր համապատասխան իրավական դիմումներին»,-ասել է Հաջիևը։

Նրա խոսքով՝ ներկայումս Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​մակարդակով բանակցություններ են ընթանում։

«Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա են դիվանագիտական ​​պարտավորություններ ուղիղ բանակցությունների միջոցով։ Կարծում եմ, որ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվեց զարմացնել աշխարհին դրական օրակարգով։ Դեկտեմբերի 7-ին երկու երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հայտնելով խաղաղության օրակարգն առաջ մղելու և վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու իրենց մտադրությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ նշելով, թե Բաքուն, իբր, չի խուսափում միջնորդների մասնակցությամբ հանդիպումներից, սակայն սահմանների սահմանազատման հարցը կարող է լուծվել առանձին։

«Ադրբեջանը ուղղակի խաղաղ բանակցությունների կողմնակից է։ Միևնույն ժամանակ, մենք չենք խուսափում այլ միջնորդական ջանքերից կամ առաջարկվող լավ գաղափարներից: Բայց գլխավորն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միավորվեն ու խաղաղություն հաստատեն։ Հենց խաղաղություն հաստատվի, ես հավատում եմ, որ մյուս երկրներն ու գործընկերները նույնպես կկարողանան աջակցել դրան»,-ասել  է Հաջիևը՝ հավելելով, թե «վերջին երեք ամիսները կարելի է համարել հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության ամենահանդարտ շրջանը»։