Հայաստանը չի միացել «Մագնիտսկու եվրոպական ցուցակը» մեկ տարով երկարաձգելու որոշմանը․ ցանկը խմբագրվել է

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ԵՄ խորհրդի դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը (2023/2721) ՀՀ-ն չի միացել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի խոսնակ Անի Բադալյանը։

«Ելնելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից և ԵՄ հետ գործընկերության շրջանակներում՝ ՀՀ-ն դիտարկում և հաճախ միանում է ԵՄ հայտարարությունների՝ ցուցաբերելով իր աջակցությունն ու համերաշխությունը դրանցում արծարծվող հարցերի վերաբերյալ: Կոնկրետ ԵՄ խորհրդի դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը (2023/2721) ՀՀ-ն չի միացել, ինչպես դա երևում է նաև ԵՄ խորհրդի դեկտեմբերի 17-ի հաղորդագրությունից»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

Հիշեցնենք՝ երեկ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրոպական միության անդամ չհանդիսացող 11 երկրներ միացել են Եվրոպական խորհրդի՝ «Մագնիտսկու եվրոպական ցուցակը» մեկ տարով երկարաձգելու որոշմանը, այդ թվում՝ նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Սակայն կարճ ժամանակ անց հայտարարություն խմբագրվել է, և Հայաստանի անունը հեռացվել է ցանկից։

Անի Թամրազյան