Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր կնկարահանվեն

Լուրեր

15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Փիփլ Օֆ Ար» ընկերության միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը և «Փիփլ Օֆ Ար» ընկերության տնօրեն Արման Նշանյանը:

Կողմերը կհամագործակցեն Հայաստանում ֆիլմարտադրության զարգացման ուղղությամբ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է հուշագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի փոփոխության ընդունումից հետո ստեղծվել են իրավական հիմքեր՝ ոլորտը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու առումով:

«ԱԺ հանձնաժողովի փորձագետների և Հանրային հեռուստաընկերության գործընկերների ներգրավմամբ համատեղ մեծ ծավալի աշխատանք ենք կատարել ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ՝ ներդրումների մասնակի վերադարձի համակարգը հնարավորինս արագ մեկնարկելու համար: Այսօրվա հուշագիրն այդ ջանքերի հետևանքն է: Վստահ եմ՝ այս իմաստով մեզ ոչինչ չի խանգարի նախագծին զուգահեռ իրականացնել նաև օրենսդրական բարելավումներ, որպեսզի գործընթացը հարթ ու սահուն ընթանա»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Սիսակ Գաբրիելյանը նույնպես շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին և ընդգծել, որ հուշագրով սահմանված համագործակցությունն արդյունավետ կարող է լինել ոչ միայն հայաստանյան, այլև օտարերկրյա կինոարտադրողների համար:

«Փիփլ Օֆ Ար» ՍՊԸ-ի տնօրեն Արման Նշանյանն ընդգծել է, որ ֆիլմարտադրության ոլորտում արված կարևոր այս քայլը կնպաստի պրոդյուսերների և ներդրողների, ոլորտի մասնագետների ներգրավմանը՝ խթանելով միջազգային կինոնախագծերի նկարահանումները և միջազգային հեղինակություն ունեցող մասնագետների հետ համագործակցությունը։

««Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների համաձայն՝ կողմերը կաջակցեն Թիլ Շվայգերի «Underdog», «Dead by Dawn», «Collapse»/8մաս ֆիլմերի ներդրումների մասնակի վերադարձ (cash rebate) տրամադրելու գործընթացին: Ֆիլմերը նախատեսվում է նկարահանել Հայաստանում: Ֆիլմերի նկարահանման գործընթացում կներգրավվեն Հայաստանի ստեղծագործական բուհերի ուսանողներ՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս լինել ֆիլմարտադրական հրապարակում, ձեռք բերել մասնագիտական հմտություններ և կարողություններ»,- նշել է Արման Նշանյանը:

Նշենք, որ համագործակցությունը հնարավորություն կընձեռի ապահովելու Հայաստանի պատշաճ դիրքավորումը միջազգային կինոհարթակներում, այն ճանաչել որպես ներդրումների մասնակի վերադարձի (cash rebate) համակարգ ունեցող երկիր, ինչը կխթանի օտարերկրյա կինոարտադրողների ներդրումները հայաստանյան տնտեսության մեջ։ Կողմերը կհամագործակցեն նաև ենթաօրենսդրական ակտերի մշակման և ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղություններով։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և Ազգային ժողովին «Կինոմատոգրաֆիայի մասին» օրենքում ներդրումների մասնակի վերադարձի փոփոխությունը կատարելու համար՝ ընդգծելով միջազգային կինոարտադրողներին Հայաստան հրավիրելու կարևորությունը: Նրա նշմամբ՝ այս կարևոր քայլը կխթանի ու կզարգացնի և´ օտարերկրյա, և´ հայաստանյան կինոարտադրողների ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ և ֆիլմարտադրության ոլորտում:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Փիփլ Օֆ Ար» ընկերության հետ համատեղ ջանքեր կգործադրի միջազգային ֆիլմարտադրողներին Հայաստան հրավիրելու և իրենց տեսաձայնային արտադրանքը մեր երկրում իրագործելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Համագործակցության մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։ Ըստ իշխանական պատգամավորի՝ Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր կնկարահանվեն։