ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Մեր քաղաքացու մի մազը ավելի թանկ է, քան դուք՝ քառասուն պատգամավորներդ. Վահրամ Մարտիրոսյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Շատ լավ է, որ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել: Դա քաղաքացիների հետ երես առ երես, առանց կառավարական շենքի պատերի և արգելքի շփվելու միջոց է, այն քաղաքացիների, որոնք իրեն պատվիրակեցին կառավարություն՝ իրականացնելու այնպիսի փոփոխություններ, որոնց սուր կարիքը զգացվում էր տասնամյակից ավելի»,- Factor.am-ի հետ զրույցում նշում է արձակագիր, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից իր՝ վարչապետ լինելու 100 օրվա առթիվ օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքին:

Նա անդրադառնում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն առնչվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունների քայլերը հակասում են ավելի վաղ արված այն պնդումներին, որ «թավշյա հեղափոխությունից» հետո նախկին իշխանությունների հանդեպ հետապնդումներ չեն լինելու. «Ես վրեժխնդրության որևէ դրսևորում չեմ տեսնում: Իսկ եթե Հայաստանում գործողությունները զարգանում են ոչ այնպես, ինչպես Ռուսաստանում, պարոն Լավրովին կարող եմ միայն կարեկցել, որովհետև ռուսաստանյան իրականությունը խոսքի ազատության և ժողովրդավարության տեսանկյունից հույս չի ներշնչում:

Նույնիսկ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք այդ առումով Հայաստանում վիճակն ավելի լավ էր: Կուզեի՝ Ռուսաստանի արտգործնախարարը չաներ այնպիսի արտահայտություններ, որոնց տոնը նման է ուրիշ երկրների գործերին միջամտելուն: Ռուսաստանը թերագնահատում է այն ամենը, ինչ տեղի է ունեցել Հայաստանում»,-ասում է նա: Ինչ վերաբերում է է Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար 41 պատգամավորների ստարագրահավաքին, պարոն Մարտիրոսյանը նկատում է. «Կուզենայի իմանալ՝ այդ մարդիկ որտեղ էին, երբ 2008-ին և հետո տասնյակ ազնվագույն մարդիկ նետվեցին բանտեր, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը: Մի անգամ նրանք բողոքի ձայն չեն հանել: Թե՞ քո ոստիկանի մի մատիկը թանկ է, քան բոլորը: Ոչ, մեր քաղաքացու մի մազն է ավելի թանկ, քան դուք՝ քառասուն պատգամավորներդ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան