Թվային լուծումների դերը կարևոր է բիզնեսի կայունության գործում․ համաժողով՝ ՏՀՏ-ը ՓՄՁ-ների համար

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՏՀՏ-ը ՓՄՁ-ների համար. Կապերի ստեղծում թվային փոխակերպման խթանման նպատակով

Դեկտեմբերի 14-ին, «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» RECONOMY-ի ծրագրի շրջանակներում կազմակերպվեց «ՏՀՏ-րը ՓՄՁ-ի համար. Կապերի ստեղծում թվային փոխակերպման խթանման նպատակով» թեմայով համաժողով։ «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված այս համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի հանրապետությունների գյուղատնտեսության, տուրիզմի և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։

RECONOMY-ը Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան Գործընկերության և Արևմտյան Բալկանների տարածաշրջաններում այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Համաժողովը նպատակ ուներ ՓՄՁ-ների թվային փոխակերպման գործընթացին աջակցելու նպատակով խթանել երկխոսություն և համագործակցություն ծրագրի մասնակից երկրներում վերոնշյալ ոլորտներում գործող ՓՄՁ-ների, մասնագիտական ոլորտային միավորումների և ՏՏ ընկերությունների միջև։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ՝ պարոն Մկրտիչ Այվազյանը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության փոխդեսպան՝ Կլաս Վալդենստրյոմը և «RECONOMY» ծրագրի ղեկավար՝ Պաուլո Ռոդրիգեսը։

Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից և տեղական ու միջազգային այլ կառույցներից։
Վալդենստրյոմը կարևորեց թվային լուծումների դերը բիզնեսի կայունության և շրջակա միջավայրի պաշտպանության գործում, մինչդեռ Ռոդրիգեսն ընդգծեց տարածաշրջանային համագործակցության նշանակությունը՝ տնտեսության ներառական զարգացման համար:

Համաժաղովի ընթացքում երկու թեմատիկ պանելային քննարկումների ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ փոքր ու միջին ձեռնարկությունների թվային փոխակերպման պետական ծրագրերն ու գործիքները, ներկայացվեց նաև փոքր ու միջին ձեռնարկությունների թվային փոխակերպման միջազգային փորձն ու մարտահրավերները և ոլորտային ասոցիացիաների ու բիզնես ծառայություններ մատուցողների կարևոր դերը ՓՄՁ-ների թվային փոխակերպման գործում:

Համաժողովին ներկայացվեց նաև «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» RECONOMY-ի ծրագիրը և վերջինիս շրջանակներում գործընկերների միջև կնքվեցին համագործակցության պայմանագրեր։