370 հազար դոլար՝ «Բեգրաունդ Փրոդաքշն»-ին․ «Մեր ժամանակների հերոսը» միջոցառումն առանց մրցույթի է կազմակերպվում

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Կառավարությունը 150 մլն դրամ կծախսի «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա համերգ-մրցանակաբաշխության կազմակերպման նպատակով։ Սա համարժեք է շուրջ 370 հազար ԱՄՆ դոլարի։ Մրցանակաբաշխությունն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 24-ին։ Համերգի կազմակերպման ծառայությունները ձեռք են բերվել մեկ անձից գնման ընթացակարգով։ 150 մլն դրամի ծառայությունները մատուցելու է «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն։

Նշենք, որ այս ընկերության սեփականատերերը հեղափոխությունից հետո նախ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի, իսկ դրանից հետո «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի միջոցով պետությանն առանց մրցույթի հարյուր միլիոնավոր դրամների ծառայություններ են մատուցել։ Այս ընկերությունը 87,318,000 ՀՀ դրամով կազմակերպել էր նաև Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։

Պետական և համայնքային կառույցների հետ բազմամիլիոնանոց պայմանագրեր կնքած «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերության բաժնետոմսերի 81 տոկոսը 2022 թվականի մայիսի 3-ին ձեռք է բերել Մարինե Ստեփանյանը, իսկ մնացած 19 տոկոսն անցել է Վազգեն Պողոսյանին։

Մարինե Ստեփանյանն ու Վազգեն Պողոսյանը, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ԿԸՀ ընտրողների ռեգիստրի, հաշվառված են նույն հասցեում։ Factor.am-ին հաջողվեց պարզել, որ նրանք ամուսիններ են։ Վազգեն Պողոսյանը, բացի ընկերության 19 տոկոսի բաժնետերը լինելուց, նաև տնօրենն է։

Նարեկ Կիրակոսյան