Չեխական կողմը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին մի շարք ոլորտներում․ Արմեն Գրիգորյան
Քաղաքականություն
15.12.2023 | 10:39Հանդիպել եմ Չեխիայի Հանրապետության փոխարտգործնախարար Յան Մարիանի հետ․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԾ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հանդիպմանը գոհունակությամբ ընդգծել ենք երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:
Քննարկել ենք ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և Հայաստան-Չեխիա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Անդրադարձ ենք կատարել փոխգործակցության հնարավոր ծրագրերին, ինչի շրջանակներում չեխական կողմը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին մի շարք ոլորտներում»,- գրել է Գրիգորյանը։