Լրագրողների շրջանում մահվան դեպքերի թիվը նվազել է․ RSF-ի տարեկան զեկույցը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Լրագրողներ առանց սահմանների» ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է լրատվամիջոցների աշխատակիցների շրջանում մահվան դեպքերի մասին իր տարեկան զեկույցը՝ նշելով, որ մահվան դեպքերը նվազել են՝ չնայած Գազայի հատվածում նոր պատերազմին։

Չնայած Մերձավոր Արևելքում հակամարտության բռնկմանը, որը RSF-ն իր զեկույցում անվանում է «ողբերգություն», իրենց աշխատանքը կատարելիս սպանված լրագրողների թիվը նվազել է՝ հասնելով 2002 թվականից ի վեր ամենացածր մակարդակին:


«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տարեկան զեկույցում ասվում է, որ 2023 թվականին սպանվել է լրատվամիջոցների 45 աշխատակից։ Դրանցից 17-ը լուսաբանել են ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմը։

Տարվա ընթացքում ուկրաինական պատերազմի պատճառով երկու լրագրող է մահացել։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցը նաև ցույց է տալիս, որ պատահարների մակարդակը վերջին տարիներին, անցյալի համեմատ, կայունացել է։ Անկումը հիմնականում պայմանավորված է 2013 թվականից Սիրիայում և Իրաքում աշխատող լրագրողների անվտանգության միջոցառումների բարելավմամբ:

Լատինական Ամերիկայում նույնպես գրանցվել է մահացության զգալի անկում՝ 2022 թվականի 26 դեպքից 2023-ին հասնելով 6-ի: Սակայն տարածաշրջանը շարունակում է վտանգավոր մնալ, քանի որ զինված հարձակումներն ու առևանգումները մշտական սպառնալիք են որոշ երկրներում լրատվամիջոցների համար, հատկապես՝ Մեքսիկայում:

Կազմակերպությունը հրապարակել է նաև ամբողջ աշխարհում լրագրողների կալանավորման վիճակագրությունը։ Չինաստանը շարունակում է մնալ հալածված լրագրողների թվով առաջատարը։

Մեկ տարվա ընթացքում 28 լրագրողներ հայտնվել են Ռուսաստանի քննչական մեկուսարաններում և գաղութներում, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիություն ունեցող լրատվամիջոցների երկու աշխատակիցներ՝ Էվան Գերշկովիչը և Ալսա Կուրմաշևան:

Բանտում գտնվող լրագրողների թվի նվազումը (դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 50-ով պակաս) կարելի է մասամբ բացատրել նրանով, որ Իրանը (-24) և Թուրքիան (-23) այս ժամանակահատվածում ճաղերի հետևում ավելի քիչ լրագրողներ ունեն։ Դա, սակայն, չի նշանակում, որ այս երկրներում լրագրողներին չեն բանտարկում․ Իրանում և Թուրքիայում լրագրողների նկատմամբ բռնաճնշումների մեթոդներից մեկը բազմակի ազատազրկումն է։ 2023 թվականին բանտարկվել է 43 թուրք և 58 իրանցի լրագրող։