«Տպավորություն է` իրենց կայանատեղին մեր տան տակով են ուզում սարքեն». քաղաքացու բողոքի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադոնցի 16/3 հասցեում բնակվող Անահիտ Օհանյանն ահազանգում է՝ իրենց սեփական տան մոտ շինարարություն է իրականացվում, որը զգալի գույքային վնասներ է հասցնում, բացի այդ՝ աղմուկից ու փոշուց հանգիստ ապրել չեն կարողանում։

Քաղաքապետարանն այդ հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման շինթույլտվություն տվել է այս տարվա օգոստոսին․ կառուցապատողը «ԱՍԴ դեվելոփմենթ» ՍՊԸ-ն է, նախագծողը՝ «Երասխ» ՍՊԸ-ն։

Factor TV-ի նկարահանման պահին շինհրապարակում տեխնիկան աղմուկով աշխատում էր, տարածքում մի մարդ էր շրջում, ներկայացավ որպես «ՆՅՈՒ ՍԻԹԻ ՓՐՈՋԵՔԹՍ» ընկերության ներկայացուցիչ, ասաց՝ ծրագիրը համատեղ են իրականացնում։ Տեսախցիկի առջև խոսել չցանկացավ, բայց նշեց, որ ամեն ինչ օրենքի շրջանակում են անում։ Ըստ նրա՝ շինարարությունը որևէ մեկին վնաս չի հասցնում, մինչդեռ Անահիտ Օհանյանը ցույց տվեց իր տան պատերին առաջացած ճաքերը՝ պնդելով, թե շինարարության հետևանքով են։

«ՆՅՈՒ ՍԻԹԻ ՓՐՈՋԵՔԹՍ» ընկերության տնօրեն Գեղամ Կիրակոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց բոլոր մեղադրանքները։ Ասաց՝ բնակչի հետ փորձել են պայմանավորվածություն ձեռք բերել, անգամ կառուցվող շենքում տուն են առաջարկել, բայց վերջինս հավելյալ պահանջներ է ներկայացրել, թե ինչի մասին է խոսքը՝ Կիրակոսյանը չբացահայտեց։

Քաղաքացի Անահիտ Օհանյանը հաստատեց՝ այդպիսի խոսակցություն եղել է կառուցապատման սկզբում, իրենց առաջարկվել է 180 քառակուսի մետր մակերեսով բնակտարածք։ Մերժել են, քանի որ իրենց տան մակերեսն ավելի մեծ է։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Factor TV-ին փոխանցեց, որ քաղաքապետարանում տեղյակ են խնդրից, ավելին՝ քաղաքացու բողոքի հիման վրա այցելել են շինհրապարակ, կազմել արձանագրություն հրապարակը պատշաճ չկահավորելու վերաբերյալ։ Իսկ գույքային վնասը պիտի փոխհատուցի կառուցապատողը։

Կառուցապատող-բնակիչ բանակցություններն ընթացքի մեջ են։ Թե ինչ հանգուցալուծում կունենա խնդիրը, ըստ էության, պիտի որոշեն Ադոնցի 16/3 հասցեում բնակվողներն ու բազմաբնակարան շենքի կառուցապատողը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան