«Նիկոլ Դուման» ձուլարանի ճակատագիրը կորոշի  ՇՄ նախարարությունը․ Factor TV-ի հրապարակումից հետո քաղաքապետարանից ու ՄԻՊ գրասենյակից այցելել են արտադրամաս

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Factor TV-ն երկու շաբաթ առաջ անդրադարձել էր Արցախի պողոտայի 23/10 շենքում ձուլարանի շահագործմանը։ Բնակիչները դժգոհել էին՝ մաքուր օդի փոխարեն թույն են շնչում, քանի որ ձուլարանը շահագործվում է իրենց շենքի նկուղային հարկում։

Factor TV-ն տեղեկացավ, որ Քաղաքապետարանից ու ՄԻՊ գրասենյակից այցելել են Արցախի պողոտայի 23/10 հասցե, հետաքրքրվել խնդրով։

Ավագանու հերթական նիստում, երբ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը բարձրաձայնել էր այս խնդրի մասին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին էր հանձնարարել զբաղվել և հասկանալ՝ ինչպես է ստացվել, որ բնակելի շենքի նկուղային հարկում ձուլարան է շահագործվում։ 

Քաղաքապետարանից ասացին, որ խնդիրը լուծելու ուղղությամբ քայլեր են իրականացվում։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Factor TV-ին փոխանցեց, որ Անշարժ գույքի կառավարման վարչությունը  և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարն այցելել են  ձուլարանի տարածք, խոսել բնակիչների ու բնակելի շենքում շահագործվող «Նիկոլ Դուման» ձուլարանի նախագահ Կառլեն Գևորգյանի հետ։

«Բողոքը երկու քաղաքացու կողմից է եղել, և մենք պարտավոր ենք խնդրի հետևից գնալ։ Դիմել ենք Շրջակա միջավայրի նախաարություն, որպեսզի մասնագետները հասկանան՝ որքանո՞վ է այնտեղ աղտոտված, ինչ աստիճանի է, վնաս հասցնո՞ւմ է բնակիչներին, թե՞ ոչ։ Երբ պարզվի, որ այդտեղ, իրոք, խնդիր կա, ձուլարանը շահագործողը պիտի նվազեցնի դա կամ կարող է ընդհուպ փակելու խնդիր առաջանալ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներից հետո  միայն մենք կկարողանանք որոշակի գործողություններ անել»,- մանրամասնեց Կոստանյանը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի մամուլի խոսնակ Արթուր Ասլանյանն էլ Factor TV-ին հայտնեց, որ ուսումնասիրություն է սկսվել։

«Ձեր կողմից հիշատակված խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում որևէ դիմում-բողոք չի ստացվել: Միևնույն ժամանակ, տեղեկացնենք, որ պաշտպանի սեփական նախձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն, պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին»,- ասաց Ասլանյանը։

 

Արփի Հակոբյան