FactorTV-ի լրագրողը գլխավոր մրցանակ ստացավ «Լրագրողները` հանուն իրավունքների» մրցանակաբաշխությունում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Factor TV-ի լրագրող Արաքս Մամուլյանը «Լավագույն տեսալսողական նյութ» անվանակարգում գլխավոր մրցանակը ստացավ «Հոդված 3. Լրագրողները` հանուն իրավունքների» լրագրողական մրցանակաբաշխությունում: Մրցույթին ներկայացված էր դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման և  Բարձրագույն դատական խորհրդում դրանց  քննությանն առնչվող խնդիրների մասին պատմող  «Դատավորների դատավորը» նյութը:

Նույն անվանակարգում երկրորդ տեղի մրցանակը ստացավ Civilnet-ի լրագրող Ժաննա Ավագյանը, իսկ երրորդը՝ Gala TV-ի լրագրող Կարինե Կազարովան:

Մրցանակաբաշխության լավագույն տեսալսողական նյութ/տեսանյութ, ռադիոհաղորդում/փոդքասթ անվանակարգում գլխավոր մրցանակը ստացավ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանը, երկրորդ մրցանակը՝ անկախ լրագրող Կուշանե Չոբանյանը, երրորդը՝ «Հետք»-ի լրագրող Սամսոն Մարտիրոսյանը:

Լավագույն տպագիր կամ առցանց հոդված անվանակարգում գլխավոր մրցանակի արժանացավ «Հետք մեդիա գործարանի» ուսանողներ Արփինե Հովհաննիսյանի և Արծվիկ Դավթյանի նյութը, երկրորդ տեղում Տաթև Հովհաննիսյանի, իսկ երրորդում՝ Գայանե Մարկոսյանի նյութերն էին:

Հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ:

 Մրցութային նյութերը պետք է ներկայացնեին ստորև նշված հիմնահարցերից որևէ մեկը.

 Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ,

 Կանանց իրավունքներ,

 Երեխաների իրավունքներ,

 Ներառական կրթության ապահովում, խտրականության դրսևորումներ

 ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքներ,

 Խտրականություն և անհանդուրժողականություն, հոմոֆոբիա

 Փակ և կիսափակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության հարցեր,

 Ազգային փոքրամասնությունների իրավունքներ,

 Արդար դատաքննության իրավունք և խախտումներ։