Հայրը որդու օժանդակությամբ իրացրել է իր մոտ ապօրինի պահվող շուրջ 1 կգ «Մեթամֆետամին»-ի մի մասը․ նախաքննությունն ավարտվել է նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 48-ամյա տղամարդը, ով նախկինում դատապարտված է եղել թմրանյութերի ապօրինի իրացման համար, կրկին իրացման նպատակով՝ 2021 թվականի սկզբներին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ 975,77 գրամը գերազանցող քանակով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Այնուհետև, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ թմրանյութի մի մասը ինչպես անձամբ, այնպես էլ 26-ամյա որդու օժանդակությամբ, վերջինիս միջոցով պարբերաբար փոխանցել ու իրացրել է Երևանի մեկ այլ բնակչի ու իր սանիկին։

Դրանից հետո, ձեռք բերված «Մեթամֆետամին»-ի մյուս մասը՝ ընդհանուր 11,96 գրամ քաշով, տղամարդը հետագա իրացման նպատակով առանձնացրել է 11 փաթեթներում ու պահել է իր տանը, մնացած 960,60 գրամը՝ թաքցրել Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի նկուղում։

Իրականացված օպերատիվ հետախուզական ու քննչական գործողությունների արդյունքում՝ 48-ամյա տղամարդու տան, նրա սանիկի ու Երևանի մյուս բնակչի անձնական խուզարկությամբ, վերջիններիս մոտ գտնվող ու տանը ապօրինի պահվող 11,96 գրամ «Մեթամֆետամինն» առգրավվել է, իսկ նկուղում թաքցված նշված թմրամիջոցի մյուս մասը տղամարդն ինքնակամ հանձնել է վարույթն իրականացնող մարմնին։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա Երևանի 48-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրա որդուն, թմրանյութերի ապօրինի շրջանառությանն օժանդակելու նպատակով այն փոխադրելու, առաքելու համար՝ 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

48-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով, իսկ նրա որդու նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նշված երկու մեղադրյալների վերաբերյալ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։ Թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրի մասով նախաքննությունը շարունակվում է։