Դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի կարգապահական վարույթը կապված է Աշոտ Փաշինյանի առևանգման գործով կայացրած որոշման հետ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, որն ուղարկվել է Բարձրագույն դատական խորհուրդ։ Խորհրդի կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 21-ին գործով նիստ է նշանակվել։

Factor.am-ին մանրամասներ են հայտնի դարձել կարգապահական գործից։ Ինչպես պարզվում է, վարույթը կապված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքով Գրիգորի Հովհաննիսյանի կայացրած որոշման հետ։ Գրիգորի Հովհաննիսյանն այն դատավորն է, որը Վերաքննիչ քրեական դատարանում, քննելով առևանգման գործով մեղադրյալ Ազգուշ Մարտիրոսյանի (հայտնի է Գայանե Հակոբյան)  խափանման միջոցի հարցը, որոշել է նրա նկատմամբ տնային կալանք կիրառել։ Այս որոշումից հետո դատախազը դիմել է Արդարադատության նախարարություն՝ դատավորի նկատմամբ  կարգապահական վարույթ հարուցելու հարցով, և նախարարը, փաստորեն, հարուցել է վարույթը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսի 17-ին միջադեպ է տեղի ունեցել զոհված զինծառայողների հարազատների և Աշոտ Փաշինյանի միջև։ Փաշինյանն իրավապահներին հայտնել է, որ Վերաքննիչ դատարանի դիմացով անցնելիս է եղել, երբ հանդիպել է 2020 թվականի պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին, որոնցից մի կին մոտեցել է իրեն, առաջարկել նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Ըստ իրավապահների հաղորդագրության՝ երբ Աշոտ Փաշինյանը նստել է մեքենան, կինը սկսել է այն վարել, ապա խոսել է 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից, և տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե՝ ոչ:

Գործի շրջանակներում Ազգուշ Մարտիրոսյանին մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս որոշման դեմ բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարան, որը մակագրվել է դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին։ Մինչ վերաքննիչ դատարանը որոշում կկայացներ, գործն աննախադեպ արագությամբ քննելով՝ ուղարկել են առաջին ատյանի դատարան՝ բուն քննության։ Ստեղծվել է իրավիճակ, որ կալանքի դեմ բողոքը գտնվել է Վերաքննիչ դատարանում, իսկ բուն գործը՝ առաջին ատյանի դատարանում։

Գրիգոր Հովհաննիսյանը  քննել և հունիսի 5-ին որոշել է Ազգուշ Մարտիրսյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխել տնային կալանքով։

Չնայած Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշում էր կայացվել, նա չի հասցրել տուն տեղափոխվել։ Նույն օրը՝ հունիսի 5-ին գործով նիստ է նշանակվել, և դատավոր Մանվել Շահվերդյանը, օրենքով սահմանված կարգով, նախնական դատալսումների փուլում քննության առարկա դարձնելով մեղադրյալի խափանման միջոցի հարցը, որոշել է Ազգուշ Մարտիրոսյանին կալանավորել։

Օրեր անց՝ հունիսի 9-ին նշանակված դատական նիստը որոշվել է դռնփակ անցկացնել։ Ինչպես հետագայում պարզվել է, փակ դռների ետևում,  Ազգուշ Մարտիրոսյանն ընդունել է առևանգման մեղադրանքը և արագացված դատաքննություն պահանջել։ Մեղադրյալի պաշտպանները, դիրքորոշման անհամաձայնություն ունենալով Ազգուշ Մարտիրոսյանի հետ, այլևս չեն շարունակել նրա պաշտպանությունը։

Դատավոր Մանվել Շահվերդյանը  Մարտիրոսյանին հանրային պաշտպան տրամադրելու հարցով դիմել է Հանրային պաշտպանի գրասենյակին։ Թե երբ է հասցրել պաշտպանը ծանոթանալ գործի նյութերին, պարզ չէ, բայց փաստ է, որ նրա՝ գործում ներգրավելուց 1-2  ժամ անց արդեն  դատավոր Մանվել Շահվերդյանը հրապարակել Է Ազգուշ Մարտիրոսյանին մեղավոր ճանաչելու և ազատազրկման դատապարտելու, բայց պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ դատական ակտ։

Արաքս Մամուլյան