Վրաստանի իշխող կուսակցությունը խոսել է նախագահին պաշտոնանկ անելու հնարավորության մասին

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարող է պաշտոնանկ արվել 2024 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտարարել է երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն, գրում է Գրուզիա օնլայնը։

Նրա խոսքով՝ «տեղեկություններ կան, որ նման սցենարն ակտիվորեն քննարկվում է»։ Քաղաքական գործիչը, սակայն, չի ասել, թե որտեղից են նման տվյալները։

«Հավանականությունը մեծ է, որ նախագահը հրաժարական կտա։ Իրականում նրան կհեռացնեն։ Ամենայն հավանականությամբ, դա կարող է տեղի ունենալ օգոստոս-սեպտեմբերին»,- ասել է Կոբախիձեն։

Նրա կարծիքով՝ Զուրաբիշվիլին կարող է աջակցել ընդդիմության նախընտրական արշավին կամ ինքը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին։

«Կարծում եմ, որ այս մարդկանց (արմատական ​​ընդդիմության – խմբ.) ավելի պրագմատիկ սցենարը նրան նախագահի պաշտոնում թողնելն է, քանի որ Զուրաբիշվիլին այնքան էլ ընտրական ռեսուրս չունի»,- նշել է «Վրացական երազանք»-ի ղեկավարը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Վրաստանի խորհրդարանին չհաջողվեց իմփիչմենթի ենթարկել Զուրաբիշվիլիին։ Իշխող խմբակցության պատգամավորները դրա համար անհրաժեշտ թվով ձայներ չհավաքեցին։

Նրանք փորձում էին իմփիչմենթի ենթարկել Զուրաբիշվիլիին, քանի որ, չնայած կառավարության համաձայնության բացակայությանը, նա մեկնել էր արտասահմանյան շրջագայության՝ հասնելու Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակին:

Ըստ վրացական կանոնների՝ նախագահը պարտավոր էր այդ ուղևորությունների համար ստանալ կառավարության թույլտվությունը։