«Բոյնին դրել եք, հետևեք ցուլը գա դռնիցս առնի»․ սպանդանոցում չմորթված միսն այսօրվանից կառգրավվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Այսօրվանից Հայաստանում արգելվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը։ Նոր կարգավորման համաձայն՝ հայտնաբերելու դեպքում ամբողջ խմբաքանակն առգրավվելու և ոչնչացվելու է։

Շիրակի մարզի մսագործներն ու մսավաճառներն այսօր դուրս էին եկել մարզպետարանի շենքի դիմաց ակցիայի։ Մսագործները բողոքում են, որ մարզում չկան բավարար թվով և պայմաններով սպանդանոցներ։ Հարց են բարձրացնում՝ նման իրավիճակում ինչպե՞ս է Կառավարությունը պարտադիր դարձնում սպանդանոցային մորթը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքում Շիրակի մարզում գործող 5 սպանդանոցի հասցե է նշված։ Դրանք տեղակայված են Բանդիվան, Արդենիս, Աշոցք, Ձորակապ, Հայկաձոր գյուղերում։ Մսավաճառները վստահեցնում են, որ եղածը բավարար չէ։

ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը Factor TV-ին փոխանցեց, որ օրենսդրական նոր կարգավորումից հետո տեսչական մարմինը սովորական ընթացակարգերով շարունակելու է վերահսկողություն իրականացնել։

Երեկ Արմավիրի մարզի բնակիչներն էին բողոքի ակցիայի դուրս եկել, իսկ նախորդ օրը Արարատի մարզի ֆերմերներն էին բողոքում պարտադիր սպանդանոցային մորթի պահանջի դեմ՝ սպառնալով փակել Երևան-Արտաշատ մայրուղին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան