Մշտադիտարկման չհայտարարված այց Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2023 թվականի նոյեմբերի 28-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև Հաստատություն)․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Ուսումնասիրվել են Հաստատության բնակելի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատողների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին:

Այցի արդյունքում արձանագրվել են նախորդ մշտադիտարկման չհայտարարված այցից հետո վեր հանված խնդիրների հետ կապված դրական փոփոխություններ։ Դրանք հիմնականում վերաբերում են սքրինինգային ծրագրերի իրականացման, բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, աշխատողների աշխատանքի կազմակերպման, սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման, երեխաների կարիքների գնահատման մեթոդաբանության և այլ ոլորտներին։ Ուշադրության է արժանի այն, որ Հաստատության տնօրինությունը ընդհանուր առմամբ հետևողական է երեխաների միջև և նրանց հանդեպ բռնության դեպքերի արձանագրմանը, որի մասին են վկայում համապատասխան գրանցամատյանում կատարված գրառումները։
Գնահատելով Հաստատության աշխատակազմի ջանքերը՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրմանը, այնուամենայնիվ, Պաշտպանն արդիական է համարում մի շարք համակարգային խնդիրներ:

Մասնավորապես՝

• Հաստատությանը հատկացված ոչ բավարար տարածքի պատճառով պահպանված չեն բնակելի մակերեսի համար նախատեսված պահանջները, առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ, որոշ սենյակներ հասնելու համար Հաստատության սաները ստիպված են լինում անցնել այլ խմբի համար հատկացված ննջասենյակների միջով, հանգստի սենյակները որոշ դեպքերում առանձնացված չեն ննջասենյակներից։
• Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ, լոգախցիկները, սանհանգույցները իրարից առանձնացված են միայն միջնապատով, իսկ որոշ դեպքերում բացակայում է նաև միջնապատը: Սանհանգույցների պատուհանները հիմնականում չունեին վարագույրներ։ Ննջասենյակներից մեկում ևս արձանագրվել է շերտավարագույրի անսարքության դեպք։
• Որպես մեկուսարան առանձնացված սենյակը չէր բավարարում մեկուսարանային բաժանմունքի պահանջներին։
• Այցի պահին շենքային պայմանները մասամբ էին հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Օրինակ՝ սանհանգույցները մատչելի չէին:
• Հաստատությունում շարունակում էին խնամք ստանալ 18-ից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող անձինք, ինչը հակասում է ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականությանը, այնպես էլ Հաստատության կանոնադրությանը։
• Առկա էր աշխատողների ռեսուրսների պակաս: Աշխատողների թիվը Հաստատությունում խնամք ստացող երեխաների թվի համեմատությամբ բավարար չէր, որը ավելի տեսանելի էր պալիատիվ բուժօգնության և խնամքի տրամադրման գործընթացում: Թերի իրավակարգավորումների հետևանքով 14 երեխայի խնամքը ժամը 18:00-ից հետո իրականացնում է մեկ դայակ, ինչը առաջացնում է երեխաների սննդի տրամադրման և անձնական հիգիենայի ապահովման հետ կապված խնդիրներ:
• Չնայած իրավասու մարմնի կողմից իրականացվող վերապատրաստումներին՝ արդիական է մնում պետության կողմից նեղ մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման անհրաժեշտությունը:
• Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյան չէր վարվում:
• Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների, Հաստատության տնօրինության և ոլորտային մասնագետների դիտարկմամբ՝ տնային ուսուցմամբ սովորողների կրթությունը, որպես կանոն, ձևական է, չի համապատասխանում նրանց կրթական կարիքներին և զարգացման հնարավորություններին: Պատճառներից մեկը սաների իրական կարիքներին համապատասխանող կրթական չափորոշիչների և ծրագրերի բացակայությունն է:
• Չնայած երեխաների հետ աշխատողների կողմից կոնկրետ մեթոդաբանությամբ իրականացվող աշխատանքներին՝ արդիական է մնում պետության կողմից այդպիսի աշխատանքների կազմակերպման հարցում ուղեցույցների, աջակցող նյութերի և մասնագիտական ձեռնարկների մշակման ու ներդրման հարցը:

Նշված և արձանագրված այլ խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:
Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը։