ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է Հյուսիսը Հարավին և Արևելքն Արևմուտքին կամրջելու Հայաստանի ներուժին

Լուրեր

15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Տարածաշրջանային նոր իրողություն և «Խաղաղության խաչմերուկ»» փորձագիտական համաժողովին, որի շրջանակներում հավաքվել էին փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից և Թուրքիայից: Համաժողովին մասնակցել և բացման խոսքով են հանդես եկել նաև ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

«Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նման հարթակների դերը ակադեմիական-հետազոտական համայնքների, ինչպես նաև կառավարությունների միջև երկխոսության ընդլայնման և առավել արդյունավետ որոշումների կայացմանն ուղղված քաղաքականության մշակման հարցերում:

Մնացական Սաֆարյանն անդրադարձել է Հյուսիսը Հարավին և Արևելքն Արևմուտքին կամրջելու Հայաստանի ներուժին՝ ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծում արտացոլված՝ խաղաղ հարևանության և փոխկապակցված տարածաշրջանի վերաբերյալ Հայաստանի տեսլականը»,- ասված է հաղորդագրության մեջ։