Քաղաքապետարանը ձուկ վաճառողներից 400 կգ սիգ և ձկնկիթ է առգրավել
Հասարակություն
05.12.2023 | 19:27Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Նախորդ շաբաթվանից սկսած մինչ օրս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության կողմի Երևանի փողոցներից առգրավվել է բացօթյա ապօրինի առևտրի առարկա հանդիսացող շուրջ 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ
«Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ 2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ հսկողության ուժեղացված միջոցառումներ են իրականացվելու Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։