Լարված իրավիճակ՝ Ալավերդու ավագանու նիստում․ ավագանին անվստահություն հայտնեց գործող քաղաքապետ Արկադի Թամազյանին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ալավերդի համայնքի ավագանին այսօր անվստահություն հայտնեց համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ Նոր համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։ Թամազյանի հեռանալու հարցին կողմ քվեարկեցին ավագանու 27 անդամից 14-ը։

Արկադի Թամազյանը հայտարարեց, որ նիստը մեկնարկել է օրենքի խախտմամբ։ Նիստի ընթացքում լարված իրավիճակ ստեղծվեց դահլիճում և քաշքշուկ եղավ, ոստիկանները տարածքից հեռացրին «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին և Արկադի Թամազյանին։

Հիշեցնենք՝ 2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ընտրություններին ավագանու հավասար՝ 13-ական մանդատ էին ստացել «Քաղաքացիական պայմանագիր»-ը և «Ապրելու երկիր»-ը՝ չհաղթահարելով 50 տոկոսի շեմը: «Ապրելու երկիր»-ը կոալիցիա էր կազմել ընդամենը մեկ մանդատ ստացած «Հայ ազգային կոնգրես կուսակցության» հետ, և ավագանին քաղաքապետ էր ընտրել «Ապրելու երկր»-ի ներկայացուցիչ Արկադի Թամազյանին։

Այս տարվա հուլիսի 28-ից սկսած ՔՊ խմբակցությունը՝ չմասնակցելով ավագանու նիստերին, քվորում չէր ապահովում և տապալում էր դրանք։ ՔՊ-ի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցով ավագանու նիստ էր հրավիրվել։