ԱՄՆ նորանշանակ դեսպանը ժամանել է Բաքու Ադրբեջանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին

Լուրեր

21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
Բոլորը

Ադրբեջանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին դեկտեմբերի 2-ի ուշ երեկոյան Բաքու է ժամանել Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա սահմանափակվել է մամուլի համար ադրբեջաներեն կարճ հայտարարությամբ՝ ասելով, որ շատ ուրախ է Ադրբեջան ժամանելու համար։

«Ես անհամբերությամբ սպասում եմ իմ հավատարմագրերը հանձնելու ու աշխատանքը սկսելու հնարավորությանը ամերիկաադրբեջանական հարաբերությունների զարգացման համար և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ»,-ասել է նա ու շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար։

Կարիերային դիվանագետ Լիբիին նոյեմբերի սկզբին պաշտոնում հաստատել էր Սենատը՝ նշանակումից գրեթե մեկուկես տարի անց: Վաշինգտոնը Ադրբեջանում դեսպան չուներ անցյալ ամռանից, երբ Լի Լիցենբերգերը հեռացել էր ծառայությունից։ Լիբիի ժամանումը Բաքու տեղի է ունենում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցից օրեր անց:

Նշենք, որ Մարկ Լիբբին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Պետքարտուղարության Կենտրոնական և Հարավային Եվրոպայի հարցերով վարչություններում, Բրյուսելում, Վարշավայում, Նիկոսիայում և Բաղդադում ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում, տիրապետում է լեհերենին և ֆրանսերենին։

Էմմա Չոբանյան