Հայաստանը վերահաստատել է իր հավատարմությունը քիմիական զենքի չտարածման օրակարգին
Քաղաքականություն
02.12.2023 | 12:02Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնակից երկրների 28-րդ համաժողովում Հայաստանը վերահաստատել է իր հավատարմությունը քիմիական զենքի չտարածման ծրագրին․ այս մասին X-ի միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։
«Այսօր ավարտվեց Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնակից պետությունների կոնֆերանսի 28-րդ նստաշրջանը: Հայաստանն իր հայտարարության մեջ ընդգծել է ՔԶԱԿ-ի նշանակալի դերը և վերահաստատել է Հայաստանի հաստատակամ հանձնառությունը չտարածման ծրագրին»,- նշված է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ։