«Ո՞վ ա էս ֆորմեն տվել, հանի հագիցդ»․ հնդիկ երիտասարդի հետ կապված միջադեպը Դատախազությունն ուսումնասիրում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Համացանցում երեկ տեսանյութ է հրապարակվել, որտեղ անհայտ անձը մոտենում է փողոցում հավաքված հնդիկ երիտասարդներին, որոնք սննդի առաքման ծառայություններ են մատուցում, և նրանցից մեկին պահանջում հանել զինվորական բաճկոնը։ Պահանջն ուղեկցվում է վիրավորական արտահայտություններով և հայհոյանքներով։

Երբ երիտասարդը հանում է զինվորական վերնազգեստը, տեսանյութի հեղինակը հավաքված մյուս հնդիկների հասցեին ևս շարունակում է վիրավորական արտահայտություններ հնչեցնել։

Անձի անձեռմխելիություն, անձնական կյանքին միջամտություն, սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություն, ռասայական խտրականության ակնհայտ դրսևորում․ իրավապաշտպան Արթուր Սաքունցը հրապարակված տեսանյութում մարդու մի շարք հիմնարար իրավունքների խախտում է արձանագրել։

Factor TV-ն կապ հաստատեց հնդիկ երիտասարդի հետ․ նա սկզբում համաձայնեց զրուցել կատարվածի շուրջ, ապա մտավախություն հայտնեց, որ աշխատավայրում, հնարավոր է, խնդիրներ ունենա լրատվամիջոցների հետ շփման համար։

Յուրաքանչյուր անձ, անկախ ազգությունից և քաղաքացիությունից, ունի իրավունքներ ՀՀ տարածքում, ինչո՞ւ պետք է այլ երկրի քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում իրեն անպաշտպան զգա՝ հարց է բարձրացնում իրավապաշտպանը։ Ըստ Սաքունցի՝ պետք է բացառել Հայաստանում ռասայական խտրականության ցանկացած դրսևորում։

«Նման երևույթներ չի կարելի թույլ տալ ՀՀ տարածքում։ Առաջին անգա՞մ են տեսնում, ու բոլորի՞ն են մոտենում, թե՞ հնդիկ է, դրա համար են համարձակվում՝ կարծելով, որ պաշտպանված չի։ Հայաստանն այս գլոբալիզացիայի դարում նաև աշխատաշուկա է հանդիսանում այլ երկրների քաղաքացիների համար։ Ոստիկանությունը շուտափույթ և անհապաղ պետք է հայտնաբերի այսպիսի խտրական տեսանյութ նկարահանած անձին»,- ասում է Սաքունցը։

Գլխավոր դատախազությունից Factor TV-ին փոխանցեցին, որ ուսումնասիրում են հնդիկ երիտասարդի նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորման տեսանյութը։ Մարդու իրավունքների պաշտպանը դեռ երեկ էր արձագանքել կատարվածին։ Պաշտպանն ընդգծել էր՝ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։

Տեսանյութը նկարահանած տղամարդու արարքը սոցիալական ցանցերի մի շարք օգտատերերի մոտ վրդովմունք է առաջացրել։ Շատերը ներողություն են խնդրել հնդիկ երիտասարդից և ցանկություն հայտնել գտնել նրան ու նոր բաճկոն նվիրել։

Այսօր արդեն հնդիկ երիտասարդը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, շնորհակալություն է հայտնել աջակցության համար, նշել, որ արդեն նոր բաճկոն են նվիրել և վերադարձել է աշխատանքի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան