«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կմիավորի Հայաստանի և արտերկրի գիտնականներին՝ հակազդելու հակահայկական քարոզչությանը գիտական փաստերով․ ՀՀ ԳԱԱ

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Սույն թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի ստեղծմանը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Հիմնադրամի ստեղծման նպատակը, հիմնախնդիրները և նախատեսվող գործունեությունը ներկայացրին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահ, «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աշոտ Սաղյանը նշեց, որ հիմնադրամի ստեղծման հարցը ծագեց, երբ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով հայտարարեց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության մասին՝ պատվիրելով իր ակադեմիական համակարգի երեք ինստիտուտներին գիտական նախադրյալներ ստեղծել՝ իբր Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է։

«Որոշվեց ստեղծել հատուկ կառույց, որը պետք է գիտականորեն հիմնավորված արձագանքի հակահայկական քարոզչությանը, մեր պետության տարածքային պատկանելիության, պատմության, մշակույթի վերաբերյալ հայտարարություններին», – ասաց Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ հակահայկական քարոզչությանը հակազդելու աշխատանքներ ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտներում մշտապես կատարվել են, և այսօր պետք է ակտիվացնել այդ գործունեությունը՝ հիմքում ունենալով գիտական փաստեր և վերլուծություններ։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը թվեց հիմնադրամի նպատակները։ «Հիմնական նպատակն է ստեղծել և զարգացնել նոր գիտահետազոտական հարթակ, բարձրացնել Հայաստանի գիտական կազմակերպություններում իրականացվող հետազոտությունների արդյունավետությունը, խթանել գիտավերլուծական աշխատանքները գիտական կազմակերպություններում և ԲՈՒՀ-երում, միավորող հարթակ հանդիսանալ հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտում գիտահետազոտական և գիտավերլուծական աշխատանքներ իրականացնող մասնագետների համար», – ասաց Ռոբերտ Ղազարյանը։

Հիմնադրամի նպատակներից են՝
• իրականացնել հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտում հասարակության և պետության համար անկախ ու վստահելի փորձագիտական հետազոտություններ և հանրահռչակել դրանց արդյունքները
• նպաստել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող հայագիտության ոլորտում հետազոտությունների առաջանցիկ զարգացմանը
• բարձրացնել հայագիտական և հասարակագիտական հետազոտությունների արդյունքների թվայնացման և հանրայնացման մակարդակը
• իրականացնել պետական կառավարման մարմինների գործունեության համար անհրաժեշտ գիտավերլուծական փորձաքննություն
• իրականացնել պատմական, քաղաքական, տնտեսական, բնապահպանական և այլ թեմաներով հետազոտություններ և ուսումնասիրություններ
• իրականացնել միջազգային երկկողմ և տարածաշրջանային հետազոտական ծրագրեր
• հրապարակել առանձին կամ արտերկրի գիտնականների հետ համահեղինակությամբ գիտական հոդվածներ և վերլուծություններ «WoS» և «SCOPUS» գիտաչափական շտեմարաններում ընդգրկված ժողովածուներում
• կազմակերպել միջգիտակարգային պարբերական գիտաժողովներ
• կազմակերպել գիտահանրամատչելի հեռուստառադիոհաղորդումներ, հրապարակել ԶԼՄ-ներում հայագիտությունը և հասարակագիտությունը լուսաբանող հոդվածներ
• զարգացնել հայագիտության և հասարակագիտության բնագավառում միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ հայկական Սփյուռքի ներուժի ներգրավմամբ։

«Մենք ունենք գիտական մեծ ներուժ արտերկրում։ Կան հայագիտական կենտրոններ, կան շատ գիտնականներ, վերլուծաբաններ, բայց միասնական գիտավերլուծական հարթակ, որը կարող է միավորել այդ գիտնականներին, չունենք։ Մեր հարևաններն ինտենսիվ քաղաքականություն են վարում՝ յուրացնելու համար տեղաբնիկ ժողովուրդների պատմությունը և մշակույթը։ Մեր գիտնականները ծավալուն աշխատանք են տանում այդ ամենին հակազդելու համար, բայց կարիք կա մեկտեղելու այդ աշխատանքները և միասնական ուժերով հակազդելու, ներկայացնելու մեր մշակույթը, մեր պատմությունը գիտական օբյեկտիվ վերլուծությունների, գիտական փաստերի հիման վրա», – ասաց Ռոբերտ Ղազարյանը։

Նա նշեց, որ հիմնադրամն ունի հնարավորություն գիտական պատվերներ տալու հայաստանյան և արտերկրի գիտնականներին՝ մեր պետության համար անհրաժեշտ թեմաների վերաբերյալ։

Հիմնադրամի գործունեությունն իրականացվելու է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի, գիտավերլուծական կենտրոնների, պետական շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների ջանքերի զուգակցմամբ։