Կալանավորվել է խարդախության մեղադրանքով հետախուզվողը
Հասարակություն
01.12.2023 | 13:57ՆԳՆ ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 30-ին Իսակովի պողոտայում հայտնաբերել և Մալաթիայի բաժին են ներկայացրել 33-ամյա Պարույր Խ.-ին: Նա 2019 թ. դեկտեմբերի 27-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: