Կաշառք տալու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բավրայի սահմանային անցակետում
Հասարակություն
01.12.2023 | 13:11ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Բավրայի սահմանային վերահսկողության անցակետում հայտնաբերվել և Նաիրիի բաժին է տեղափոխվել 25-ամյա Կարեն Ս.-ն, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ ստորագրություն: