Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
01.12.2023 | 10:59Թուրքիայի Մալաթիա նահանգում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է երկրի Աղետների կառավարման վարչությունը (AFAD)։ Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 03.18-ին Աքչադաղի շրջանում։
Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է 7 կիլոմետր խորությամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին։ Ըստ վերջին տվյալների՝ առնվազն 50 000 մարդ է զոհվել Սիրիայում, 44 000՝ Թուրքիայում։