Պարեկը հարվածել է քաղաքացուն․ միջադեպի առթիվ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Երեկվանից համացանցում տեսանյութ է շրջանառվում պարեկային ծառայողի մասնակցությամբ հերթական միջադեպի մասին։ Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Գումրիում։ Միջադեպի մասնակից Գոռ Թորոսյանը Mediahub-ին պատմել է, որ նոյեմբերի 15-ին Գյումրու Վարդանանց հրապարակում պարեկային ծառայողը կանգնեցրել է իր մեքենան և տուգանել նրա համար, որ առջևի նստարանին մեծահասակի հետ նստած է եղել նաև երեխա։ Վարորդը համաձայնվել է, որ խախտում է կատարել և չի առարկել վարչական ակտի դեմ, սակայն, երբ նստել են մեքենաները, որ հեռանան, նկատել է, որ պարեկային ծառայողը նույնպես խախտում է թույլ տալիս. մեքենան վարելիս խոսում է հեռախոսով և ամրակապված չէ։

Գոռ Թորոսյանը գնացել է պարեկային ավտոմեքենայի հետևից, կանգնեցրել այն, պնդել, որ պարեկը նույնպես օրենք է խախտել։ Խոսակցությունը վերածվել է բանավեճի, ինչից հետո, ինչպես երևում է տարածված տեսանյութում, պարեկը հարվածել է Թորոսյանին, ոլորել ձեռքերը։ Ըստ Թորոսյանի՝ ինքը վնասվածքներ է ստացել։

Ներքին գործերի նախարարությունից Factor TV-ին տեղեկացրին, որ տեսանյութն ուսումնասիրվել է, նշանակվել է ծառայողական քննություն։