Կայացավ Factor TV-ի ուսանողների վերջին խմբի մրցանակաբաշխությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
Բոլորը

Գործնական հմտություններ, իրական ժամանակում տրվող և իրականացվող հանձնարարություններ, լրագրողական վարպետության դասեր ոլորտի հայտնի դեմքերից, դժվարին իրավիճակներում աշխատելու փորձառություն․ այս ամենը եղել է Factor TV-ում եռամսյա փորձաշրջան անցած ուսանողների առօրյայի անբաժան մասը։ Եռամսյա փորձաշրջանների վերջին՝ հինգերորդ և վեցերորդ խմբերի մրցանակաբաշխությամբ ամփոփվում և ավարտվում է 3 տարի տևած ծրագիրը։

Եռամսյա 6 փորձաշրջան, 37 ուսանող, 115 հրապարակում․ Factor TV-ի գործադիր տնօրեն Արևիկ Սահակյանը ներկայացնում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում իրականացված փորձաշրջանների արդյունքները։ 37 շրջանավարտների կեսից ավելին արդեն աշխատում է հայաստանյան լրատվամիջոցներում։

Deutsche Welle Akademie-ի գործադիր տնօրեն Քարսթեն վոն Նամենը, ողջունելով Հայաստանում ծրագրի անցկացումը, արդյունավետ գնահատեց «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում» ծրագրի շրջանակում համագործակցությունը։

Միջոցառման պաշտոնական մասին հաջորդած մրցանակաբաշխության արարողության ժամանակ 12 ուսանողներից 4-ը պարգևատրվեցին Factor TV-ի փորձաշրջանի ընթացքում պատրաստած հեղինակային ռեպորտաժների համար, իսկ փորձաշրջանի մյուս մասնակիցները ստացան խրախուսական նվերներ։

Եռամյա այս ծրագիրն իրականցվել է Deutsche Welle Akademie-ի, BBC Media Action-ի, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի, «Հետք»-ի և Factor TV-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ։

Մանրամասները` տեսանյութում։

Անի Թամրազյան