Ջուրը կէժանանա, բայց քաղաքացիները կվճարեն նույն գինը․ ինչ է առաջարկում ՀԾԿՀ-ն

Լուրեր

06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից մատակարարվող ջրի գինը կնվազի 2,427 դրամով՝ կազմելով 205,992 դրամ։ Որոշման նախագիծը տեղադրված է Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում։ Նշենք, որ թեև մինչև այժմ ջրի 1 ԽՄ-ն արժեր 208․419 դրամ, այնուամենայնիվ, ՀՀ քաղաքացիները 1 խմ-ի դիմաց վճարում էին 200.47 դրամ, մնացած մասը սուբսիդավորում էր ՀՀ կառավարությունը։ «Նախնական քննարկումների արդյունքում սուբսիդավորումը կշարունակվի և ապառողները 2024 թվականին կշարունակեն վճարել նույն գումարը՝ 200.47 դրամ»,- նշված է ՀԾԿՀ-ում նոյեմբերի 17-ին տեղի ունեցած քննարկման վերաբերյալ հաղորդագրության մեջ։

Այսինքն, ստացվում է, որ թեև ջրի գինը 2,4 դրամով կնվազի՝ նախկին 208․ ․419 դրամի փոխարեն դառնալով 205,992 դրամ, դա չի ազդի քաղաքացիների վրա, պարզապես կպակասի Կառավարության կողմից տրամադրվող սուբսիդավորումը, ու քաղաքացիները կշարունակեն վճարել նույն 200.47 դրամ։

Նշենք, որ սա չի վերաբերի սոցիալապես անապահով բաժանորդներին։ «Վեոլիա Ջուրը» ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները 2023 թվականին նրանց համար մատուցում էր 180 դրամ/մ³ սակագնով (Կառավարությունը չի սուբսիդավորում)։ Ըստ որոշման՝ 2024 թվականին սոցիալապես անապահով անձանց համար ջրի սակագինը չի փոխվի։ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով ծառայությունների սակագները պահպանել 2023 թվականի համար սահմանված մակարդակին։ Այնուամենայնիվ, ՀԾԿՀ-ն որոշել է, որ ջրի գինը պետք է նվազի։ Հանձնաժողովը որոշման հիմքում ներկայացրել է հետևյալ հաշվարկը։ Որոշման նախագիծն այսօր կքննարկվի հանձնաժողովի նիստում։

 

Անժելա Պողոսյան