Քոչարյանների փաստաբանները միջնորդեցին դռնփակ քննել ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործը

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի, այսօր սկսվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործի քննությունը:

Դատախազության այս հայցադիմումով պատասխանող են Ռոբերտ Քոչարյանը, վերջինիս կինը՝ Բելլա Քոչարյանը, որդիները՝ Լևոն և Սեդրակ Քոչարյանները, վերջիններիս կանայք՝ Սիրանուշ Քոչարյանը (երգչուհի Սիրուշո), Զարուհի Բադալյանը, աղջիկը՝ Գայանե Քոչարյանը, վերջինիս ամուսինը՝ Վիգեն Չատինյանը։

Դատախազության կողմից նախնական ուսումնասիրության արդյունքում ապօրինի է դիտարկվել և ապահովման միջոց կիրառվել 20 անշարժ գույքի նկատմամբ, որոնց թվում՝ Տերյան, Աբովյան, Պարոնյան փողոցներում, Հյուսիսային պողոտայում գտնվող շենքեր, բնակարաններ, ավտոկայանատեղիներ և հասարակական նշանակության տարածքներ, Ծաղկաձորում գտնվող հանգստյան տուն, Իսակովի պողոտայի 2 անշարժ գույք։

Նիստի մեկնարկին փաստաբանները նախ առարկեցին ուղիղ հեռարձակման, տեսա և լուսանկարահանման դեմ, ապա միջնորդեցին գործը դռնփակ քննել:

Նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ հարցը դռնփակ է քննվում, ուստի՝ դահլիճում ներկա լրագրողները դուրս են եկել դահլիճից:

Արաքս Մամուլյան