Ամենակատարյալ Սահմանադրության պարագայում ոչ ոք երաշխիք չունի, որ ինչ-որ խմբի կողմից տեղի չի ունենա իշխանության զավթում․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի համոզմամբ՝ նույնիսկ ամենակատարյալ Սահմանադրության պարագայում ոչ ոք երաշխիք չունի, որ ինչ-որ խմբի կողմից տեղի չի ունենա իշխանության զավթում, պարզապես, կան մի քանի կարևոր սկզբունքներ, որոնք ոչ միայն պետք է ամրագրված լինեն Սահմանադրության մեջ, այլ գործեն, որպես քաղաքական մշակույթի անբաժան մաս։ Այս մասին այսօր «Վերահսկելի և պատասխաանտու իշխանություն ձևավորելու անհրաժեշտություն․ չկա անձեռնմխելի իշխանություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արթուր Սաքունցը՝ մտահոգություն հայտնելով, այն մասին, որ ներկայիս Կառավարության ժողովրդավար կեցվածքն անգամ չի կարող երաշխիքներ տալ։ 

«Անհրաժեշտ ենք համարում բարձրաձայնել, որ գործող Սահմանադրությունը չի ապահովում իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Այն կառավարման համակարգը, որն ունենք, կարգավորվում է սուպերվարչապետության իրավական նորմերով։ Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դատավորի չի զանգի և բան ասի, բայց դրա համար պետք է ստեղծվի իրավական հիմք»,- ասաց Արթուր Սաքունցը՝ ընդգծելով, որ նման փոփոխությունների համար քաղաքացիական հասարակությունը ցանկանում է տեսնել հստակ ուղերձներ, որով ԱԺ առաջիկա ընտրություններից հետո սուպերվարչապետության փոփոխության ուղղությամբ կկատարվեն օրենսդրական փոփոխություններ։ 

«Իշխանությունը խիստ գայթակղիչ երևույթ է։ Մենք պետք է ապահովենք թավշյա հեղափոխության հիմքում ընկած արդարության ապահովման երաշխիքները»,-ասաց Արթուր Սաքունցը։

Մանրամասները՝ տեսանյութում։