«Factor TV-ի ուսանող լինելը՝ մեծ հնարավորությունների սկիզբ»․ եռամսյա փորձաշրջանները՝ մեր ուսանողների աչքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

«Փորձաշրջանը մասնագիտական առաջին մեծ ու լուրջ քայլերից մեկն էր ու, ինչու ոչ, նաև ճակատագրական: Երևի թե, ես չզբաղվեի լրագրությամբ, եթե չմասնակցեի Factor TV-ի փորձաշրջանին»,- ասում է Factor TV-ում եռամսյա փորձաշրջանն ավարտած 5 -րդ խմբի ուսանող Էլեն Միքայելյանը: «Ակնկալածիցս մի բան էլ ավելի եմ ստացել։ Տեսական գիտելիքներից զատ ունեցա փորձ, հասկացա մասնագիտության դժվար կողմերն ու նրբությունները։ Ավելի սիրեցի լրագրությունն ու հիմա աշխատում եմ ու գործնականում կիրառում այն, ինչ սովորել եմ»,- Էլենին լրացնում է նույն խմբի ուսանող Ջուլիա Ոսկանյանը։

«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում այս տարի Factor TV-ում եռամսյա փորձաշրջաններն ավարտած ուսանողները հոլովակում կիսվում են իրենց տպավորություններով: Նրանցից շատերը նշում են, որ կցանկանային շարունակել փորձաշրջանը, կամ էլ՝ կրկին մասնակցել։ Ջերմ և հարազատ դարձած պատերի ներսում նրանք խոսում են Factor TV-ի և սիրելի մասնագիտության մասին:

Ուսանողները տեխնիկական անհրաժեշտ բոլոր միջոցներով ու հատուկ փորձաշրջանին հարմարեցված լսարանում հնարավորություն են ունեցել տեղում կիրառել սովորածը, ձեռք են բերել նոր ու ժամանակակից լրագրությանն անհրաժեշտ հմտություններ։ Փորձաշրջանը համակցվում էր տեսական գիտելիքով ու դրա գործնական յուրացման հանձնարարություններով։ Մասնակիցները վարպետաց դասեր են ունեցել լրագրության ոլորտի բազմափորձ մասնագետների հետ: Նրանք քայլ առ քայլ անցել ու յուրացրել են լրագրողական արտադրանքի ստեղծման փուլերը․ նյութի թեմայի ընտրություն ու հետազոտական աշխատանք, հարցազրույցներ ու տվյալների մշակում, նյութերի ժանրեր ու ֆորմատներ, սցենար, տեքստի կառուցվածք, ձայնագրություն ու մոնտաժ, նյութի հրապարակման աշխատանք։

Factor TV-ում փորձաշրջան անցած ուսանողների հինգերորդ և վեցերորդ խմբերն այսօր ամփոփելու են 2023-ին անցկացված փորձաշրջանի արդյունքները: Հերթական մրցանակաբաշխության ընթացքում պարզ կդառնա՝ ովքեր են մասնագիտական ժյուրիի կողմից ամենաբարձր գնահատականներին արժանացած 4 աշխատանքների հեղինակները, որոնց կտրվեն հատուկ մրցանակներ։

Մանրամասները՝ տեսանյութում: