Ա. Կարապետյանի կողմից զանգվածային անկարգություններ կատարելուն, թշնամանք հրահրելուն ուղղված կոչեր հնչեցնելու վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
Բոլորը

Ավարտվել է Ա․Կարապետյանի կողմից հաղորդակցության առցանց հարթակների օգտագործմամբ, զանգվածային անկարգություններ կատարելուն, ինչպես նաև ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած հավաքի առկայության պայմաններում, Ա. Կարապետյանը, քաղաքական հայացքներով պայմանավորված, անձի՝ ՀՀ վարչապետի նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելու ուղղակի դիտավորությամբ, իրեն պատկանող և իր կողմից կառավարվող «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Ani Karapetyan անունով էջում, բոլորին հասանելի եղանակով կատարել է զանգվածային անկարգություններ կատարելուն, անհանդուրժողականություն հրահրելուն ուղղված կոչեր պարունակող գրառումներ, մասնավորապես՝ ««Առավոտյան Երևանի գլխավոր փողոցները հարկավոր է կաթվածահար անել: Տարբերակ՝ գիշերը պահեստավորեք մեքենաների անիվներ և դրանք վաղը կրակի տվեք կենտրոնական փողոցներում: Ստեղծեք կոլապս, պարալիզել փողոցները: Արցախը չի ընկնելու, գործողություն և միայն գործողություն: Պետք է վերցնել կառավարության շենքը և ևս մի քանի պետական նշանակության ունեցող շենքեր, որից հետո իմանալ սատկած Նիկոլը որտեղ գալ սատկացնել նրան: Ոչ մի տուն գնալ, միայն փողոց, փողոց, փողոց»։

Հաշվի առնելով նշված ժամանակաշրջանում հասարակության մոտ առկա գերլարված, հուզական վիճակը՝ Ա․ Կարապետյանի հնչեցրած կոչերն ունակ են եղել ազդել իր լսարանի՝ հետևորդների վրա:

Նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերը) 3-րդ մասի 3-րդ կետով և 329-րդ հոդվածի (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի 3-րդ կետով:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: