Գեներալը բարկացել է․ Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստին դպրոցականների են բերել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստին այսօր դպրոցականներ են եկել, ինչը բարկացրել է Գասպարյանին: Երեխաների` նիստին մասնակցելու մասին պարզ դարձավ մինչև նիստի մեկնարկը:

«Փոքրիկներին ինչո՞ւ եք բերում, մեր երկրի բարդա՞կը ցույց տաք», «Ես դեմ եմ, երեխեքին մի փչացրեք», «Դպրոցականներին բերում են, որ ասեն` տեսեք` ինչ է լինում ապագայում գեներալների հետ, «Երեխուն սենց չեն դաստիարակում», «Հիմա էլ ապագա սերնդի մո՞տ են վարկաբեկում»,- պարբերաբար բարկացած կրկնում էր Գասպարյանը:

Նիստի մեկնարկին Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ դատական նիստին իրավունք ունեն մասնակցել 16 տարին լրացած անձինք, ինչպես նաև 16 տարին չլրացած այլ անձինք` դատարանի թույլտվությամբ ու հետաքրքվեց, թե ինչ հատուկ պայմանների առկայությամբ պայմանավորված է որոշվել, որ դպրոցականները մասնակցեն այս նիստին: Ալեքսանյանը հիշեցրեց, որ այս գործով մեղադրյալի աթոռին սպայական բարձր կոչում ունեցող անձինք են, այդ թվում` գեներալի կոչմամբ և նշեց որ իր կարծիքով` նպատակահարմար չէ, որ դպրոցականները տեսնեն, որ ամբաստանյալի աթոռին բարձր սպայական կոչում ունեցող անձինք են նստած:

Ըստ պաշտպանական կողմի` թեև այս գործով ապացուցված չէ որևէ մեկի մեղքը և գործի քննության ընթացքում մշտապես հարգվել է անմեղության կանխավարկածը` երեխաները կարող են ճիշտ չընկալել ու ճիշտ հետևությունների չհանգել:

Հետո նիստն ընդմիջվեց և Վլադիմիր Գասպարյանի համար շտապօգնություն հրավիրվեց դատարան, քանի որ Գասպարյանը հայտարարել էր, որ ինքնազգացողությունը լավ չէ:

Արաքս Մամուլյան