«Խաղալու ենք աշխարհի լավագույն հավաքականներից մեկի հետ. դա բավարար մոտիվացիա է»․ Պետրակով

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը
ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի վերջին տուրի Խորվաթիա – Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ նոյեմբերի 20-ին կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

(հարցեր Էդուարդ Սպերցյանին)

-Քո կարծիքը մրցակցի ու վաղվա խաղի մասին։
-Մենք խաղալու ենք ուժեղ հավաքականի հետ։ Դա նշանակում է, որ որ հետաքրքիր խաղ է սպասվում։ Տեսնենք, թե որքանով ենք պատրաստ այդ հանդիպմանը։ Այնպես որ թիմն անհամբեր սպասում է այդ խաղին։

(հարցեր Ալեքսանդր Պետրակովին)

-Ի՞նչ եք սպասում վաղվա խաղից։
-Ես ակնկալում եմ լավ խաղ։

-Դուք այլևս չեք կարող որակավորվել ԵՎՐՈ 2024, արդյո՞ք ունեք մոտիվացիա վաղվա խաղում, թե՞ դիմակայությանը կարևորություն չեք տալիս։
-Մի քիչ տարօրինակ հարց է։ Ինչպե՞ս կարող է որակավորման փուլի հանդիպումն ազգային հավաքականի կազմում չլինել բավարար մոտիվացիա։ Մենք խաղում ենք աշխարհի լավագույն ընտրանիներից մեկի հետ։ Տղաներն անհամբեր սպասում են, ես էլ սպասում եմ վաղվա խաղին, ու մենք պատրաստ ենք ցույց տալ մեր լավագույն որակները վաղվա հանդիպման ընթացքում։

-Հնարավորություն կտա՞ք նաև ավելի քիչ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստներին, անեք փորձարկումներ՝ ապագայում հասկանալու համար, թե ինչ սպասել կազմի մյուս ֆուտբոլիստներից։  
-Մարզչական շտաբի հետ մենք որոշում կկայացնենք մարզումներից հետո։ Շատ քիչ է անցել բարդ հանդիպումից: Կնայենք GPS սարքավորումների տվյալները և դրանից հետո արդեն վերջնական որոշումները կկայացնենք։