Որոշումը նշանակալից է․ ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշմանը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից նոյեմբերի 17-ի որոշումը, որը կայացվեց Հայաստանի միջնորդությամբ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում։

«Որոշման մեջ Դատարանը նշել է, որ «Միավորված ազգերի կազմակերպության զեկույցների համաձայն՝ ավելի քան 100,000 հայազգի կամ էթնիկ ծագում ունեցող անձինք ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրը և հասնել Հայաստանի սահման՝ 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սկսված գործողությունից հետո»։ Համաձայն Դատարանի՝ այդ գործողությունը «տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի բնակչության խոցելիության և սոցիալական անկայուն իրավիճակի տևական ազդեցության պայմաններում»։ Ինչպես նշված է Դատարանի որոշման մեջ, «Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապի երկարատև խափանումը լրջագույնս ազդել էր այս շրջանի բնակիչների վրա, ինչը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղում հոսպիտալացված՝ ազգային և էթնիկ ծագումով հայերի՝ շտապ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխումը Հայաստանի բժշկական հաստատություններ։ Խոչընդոտներ են եղել նաև Լեռնային Ղարաբաղ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման համար՝ պատճառ դառնալով սննդի, դեղորայքի և կյանքի փրկող այլ բժշկական պարագաների պակասի»։

Այսպիսով, նոյեմբերի 17-ի որոշմամբ Դատարանը հաստատել է, որ առկա է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։

Որոշման գործառնական մասով, ի հավելումն Ադրբեջանի ստանձնած միակողմանի հանձնառությունների, այդ թվում՝ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հասանելությունն ապահովելու և ՄԱԿ-ի կողմից ստուգումներ անցկացնելու, մշակութային հուշարձանները, արտեֆակտները և վայրերը պահպանելու և չվնասելու կամ չոչնչացնելու հանձնառությունների, որոնք «պարտադիր իրավական ուժ ունեն և ստեղծում են իրավական պարտավորություններ», նոյեմբերի 17-ի որոշմամբ Դատարանը պարտադրել է Ադրբեջանին՝

«(ա) ​​ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո, և ովքեր ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն, (բ) ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո, և ովքեր ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն, (գ) ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են Լեռնային Ղարաբաղ, և ովքեր ցանկանում են մնալ, զերծ լինեն ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց փախուստի պատճառ դառնալ»:

«պաշտպանել և պահպանել գրանցամատյանները, անձը հաստատող և մասնավոր սեփականությանն առնչվող փաստաթղթերը և գրառումները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց և պատշաճ կերպով հաշվի առնել այդ փաստաթղթերը և գրառումները իր վարչական և օրենսդրական պրակտիկայում»:
Դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին «ութ շաբաթվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել կիրառված ժամանակավոր միջոցների և Դատարանում Ադրբեջանի ներկայացուցչի կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված քայլերի վերաբերյալ»։ Այնուհետ, Հայաստանը հնարավորություն կունենա նաև ներկայացնել իր մեկնաբանություններն Ադրբեջանի հաշվետվության վերաբերյալ։

Դատարանի այս որոշմամբ միևնույն ժամանակ վերահաստատվել են 2021թ. դեկտեմբերի 7-ի և 2023թ. փետրվարի 22-ի որոշումներով կիրառված ժամանակավոր միջոցները:

Դատարանի որոշումը նշանակալից է, քանի որ Դատարանի պատմության ընթացքում մեկ դատական վարույթի շրջանակներում որևէ այլ պետության նկատմամբ այս քանակի ժամանակավոր միջոցներ երբևէ չեն կիրառվել։ Դա Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում էթնիկ հայերի իրավունքներին անդառնալի վնաս պատճառելու շարունակական վտանգի առկայության ցուցիչ է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի որդեգրած վարքագծով։

Դատարանի այս որոշումը, ինչպես և նախորդ որոշումները, ստեղծում են իրավաբանորեն պարտադիր պարտավորություններ համաձայն միջազգային իրավունքի»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։