Ատամնաբույժի ֆեյսբուքյան էջի հղում՝ դասագրքում. խնդրահարույց QR կոդի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ինչպես ճիշտ մաքրել ատամները․ 2-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը» առարկայի դասագրքում, ուսուցողական այս տեսաֆիլմի փոխարեն, QR կոդի հղումը տանում է «Բժիշկ Լենա Հակոբյան» ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումներից մեկը։

Արտակ Գաբոյանը մեկն է ֆեյսբուքյան այն օգտատերերից, որը նկատել է խնդիրն ու բարձրաձայնել։ Ինչո՞ւ է 2-րդ դասարանցու դասագրքում դեպի ֆեյսբուքյան օգտատիրոջ էջ հղման QR կոդ տեղադրվում և ինչպե՞ս է ընտրվել այս գրառումը։

Չնայած Արտակ Գաբոյանը լավ մոտեցում է համարում դասագրքերում տեքստերին նաև մեդիաբովանդակություն ավելացնելը, բայց այստեղ խնդիր է տեսնում։ Գաբոյանի խոսքով՝ QR կոդի փոխարեն ավելի նպատակահարմար կարող է լինել կիրառել կարճացված հղումները, ինչպես, ըստ նրա, մաթեմատիկայի որոշ դասագրքերում է, որպեսզի երեխան ոչ թե սմարթֆոնն օգտագործի, այլ համակարգչով կարողանա հղումը հավաքել և տրված նյութը բացել։

Մի շարք օգտատերեր էլ իրենց գրառումներում մտահոգություն են հայտնում՝ գուցե դասագրքում նման հղումը թաքնված գովազդի՞ նպատակով է։ Factor TV-ն կապ հաստատեց  ատամնաբույժ Լենա Հակոբյանի հետ, որի գրառումը հայտնվել է դասագրքում։ Հակոբյանն ասում է՝ չնայած նոր է իմացել իր գրառման՝ դասագրքերում հայտնվելու մասին, այնուամենայնիվ, դրանում ոչ մի խնդիր չի տեսնում։

ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի խոսքով՝ գրքի հեղինակների կողմից վրիպակ է եղել, ֆեյսբուքյան էջի փոխարեն՝ պետք է տեղադրվեր յութուբյան հղում, ինչպես նույն էջում գտնվող երկրորդ QR-ի դեպքում է, որից բացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Ինչպե՞ս ճիշտ լվանալ ձեռքերը» տեսաֆիլմը։ Հանրակրթության վարչության պետի խոսքով՝ եթե, ամեն դեպքում, հնարավոր չլինի QR-ը փոխել, այդ մեկը դասագրքից կհանվի։

Նոր չափորոշիչներով դասագրքերի մշակման գործընթացը մեկնարկել է այս տարի, և ըստ Սարգսյանի՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին դրանց QR կոդերը վերանայվելու են նման անհամապատասխանություններից խուսափելու համար։

Հիշեցնենք՝ ուսումնական տարվա սկզբին բողոքի ու դժգոհության լայն ալիք էր բարձրացրել նաև Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը։ Քննարկման թեմա էր դարձել դասագրքի 80-րդ էջում տեղ գտած քարտեզը, որում Արցախի սահմաններն առանձնացված չեն․ այն Ադրբեջանի սահմաններում է գծանշված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան