Այրվածքները եղել են քիմիական նյութից․ ինչ է հայտնի ԵՊՀ-ի ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Այսօր առավոտից ԵՊՀ-ի բազմաթիվ ուսանողներ դրսում էին․ լսարաններից դուրս էին եկել՝ լսելով տարածքում որոտացած ուժգին պայթյունի ձայնը։ Առաջին մասնաշենքից, որտեղ տեղի էր ունեցել պայթյունը, ուսանողները տարհանվել էին։ Առաջին մասնաշենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կա մեկ զոհ՝ 73-ամյա Ժ․Խ․-ն, որը ԵՊՀ աշխատակից էր։ Նրա դին՝ այրվածքներով, հայտնաբերվել է քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում։

Երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող է, որը ծխահարվել և տեղափոխվել է Հերացի թիվ մեկ համալսարանական հիվանդանոց, երկուսը ԵՊՀ աշխատակիցներ են՝ 70 և 66 տարեկան, որոնք «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական ԲԿ։

Կենտրոնի վիրաբուժական գծով տնօրենի տեղակալ Աշոտ Կուրղինյանը Factor TV-ին հայտնեց, որ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի քիմիական այրվածքներ, վերին վերջույթների, դեմքի ու գլխի վնասվածքներ։ Այրվել է մարմնի 60 տոկոսը։ Մյուս տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության․ «Արմենիա» ԲԿ-ում համապատասխան հետազոտություն անցնելուց հետո ուղարկվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պարեկային ծառայողի վիճակն էլ գնահատվում է բավարար։

Ըստ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանի՝ երկու տուժածներն ու մահացածը կանաչապատման բաժնի աշխատակիցներ են եղել։ Ասաց՝ նկուղային հարկում գտնվող սենյակը նախատեսված է պոմպակայանի համար, որը ծառայել է նաև որպես աշխատակիցների հանդերձարան, գործիքների պահման վայր։ Հենց այդտեղ էլ, ըստ ՆԳՆ հաղորդագրության, տեղի է ունեցել պայթյունը՝ հրդեհի բռնկմամբ։

Կոմպրեսորային սենյակում այրվել են կենցաղային իրեր և փայտյա կառուցատարրեր։ ՆԳՆ-ն դեպքի մասին ահազանգը ստացել է ժամը 09։37-ին։ Որպես հանդերձարան ծառայող սենյակին կից՝ քիմիական նյութերի պահեստն է։ ՆԳՆ-ից, սակայն, ասում են, որ այդտեղ հրդեհ չի բռնկվել։

Դեկանը, մինչդեռ, պնդում էր, որ քիմիական նյութեր չեն պահվել նկուղային հարկում։ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ քիմիկները տեղում իրականացրել են հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։

Ըստ ԵՊՀ մամուլի խոսնակի՝ նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումից։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ երկու հոդվածով՝ շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու և հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու հատկանիշներով։ Ընթանում է նախաքննություն։

ԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանն էլ Factor TV-ին հայտնեց, որ չեղարկել են Ուսանողների միջազգային օրվան նվիրված տոնական համերգը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան