ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Որքան շատ խոսի Քոչարյանը, այնքան կբացահայտի իր կատարած մեղքերի մեծագույն մասը․ Աշոտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
Բոլորը

«Իմ երազած երկիրը ոչ մի առնչություն և աղերս չունի Ռոբերտ Քոչարյանի պատկերացրած երկրի հետ։ Իմ երազած Հայաստանում այսպես էլ պետք է լիներ»,-Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում նշում է ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը՝ անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու փաստին։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին և նրա այն պնդմանը, թե «Մարտի 1»-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքը ռումբ է՝ դրված մեր երկրի, մեր պետականության հիմքում, ռեժիսորը նկատում է․ «Սովորաբար, յուրաքանչյուր մարդ ի պաշտպանություն իրեն ասում է այն, ինչ թույլ է տալիս իր ուղեղի տարողությունը և վերաբերմունքը մարդ տեսակին, երկրին։ Նա եփել է այն ճաշը, որը կերել ենք երկու տասնամյակ։ Այսօր նրա խոսքերից կարող եմ առանձնացնել միայն այն, որ ասաց, թե պատրաստվում է դիմել իր դեմ հնչեցված երակարամյա «պայքար-պայքար» կոչնակով։ Ուրախ եմ, որ նա իր համար հարազատ է դարձնում այդ կոչնակը, թող պայքարի»։

Աշոտ Ադամյանի համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը տարիներ առաջ սահմանադրական կարգի խախտմամբ է գրավել նախագահի աթոռը․ «Որքան շատ խոսի Քոչարյանը, այնքան կբացահայտի իր կատարած մեղքերի մեծագույն մասը»,- շեշտում է մեր զրուցակիցը։

Ռեժիսորը կողմ է, որ «Մարտի 1»-ի գործով Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս հարցաքննվի: «Երբ Սերժ Սարգսյանը եկավ Քոչարյանից հետո, հերոսանալու հնարավորություն ուներ, բայց միայն բարելավեց ավազակային խմբի գործունեությունը, բիզնեսմեններին դարձրեց օլիգարխ»,- ասում է նա։

Աշոտ Ադամյանը խոսում է նաև Երևանի ապագա քաղաքապետի որակների մասին։ Նրա խոսքով՝ Երևանը մեր փոքրիկ Հայաստանի մեգապոլիսն է, իսկ քաղաքապետն էլ փոքր ֆիգուր չէ․ «Հախուռն որոշումներ պետք չէ կայացնել, մեզ պետք է մեկը, ով կկարողանա խելքի բերել այս քաղաքը, կտառապի քաղաքի ցավերով, որ Հայաստանը չդարձնի Դուբայ․ մեզ պետք է Երևան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան