Բաքուն հրաժարվում է Վաշինգոտնում Հայաստան-Ադրբեջան հանդիպումից

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Կոնգրեսի լսումներում Ադրբեջանի և ԼՂ-ի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայընի հայտարարությունները Ադրբեջանի ԱԳՆ-ն անվանել է «անարդյունավետ, անհիմն և անընդունելի»։ Բաքուն լսումներն ու ելույթները համարում է հարված Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ և բազմակողմ հարաբերություններին։

«Ադրբեջանի հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են և խաթարում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում»,-ասվում է հայտարարության մեջ։ Գերատեսչությունը պնդում է, թե Հայաստանն է խոչընդոտում է խաղաղության գործընթացին և, իբր, «ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը միշտ հարգել է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչը ևս մեկ անգամ հաստատվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ»։

Բաքուն ուղիղ մեղադրանքներ է հնչեցնում նաև Վաշինգտոնի հասցեին․ «ԱՄՆ-ը, որը տարածաշրջանային երկիր չէ, իր գործողություններով ու հայտարարություններով խաթարում է տարածաշրջանի երկրների տրանսպորտային ուղիների անվտանգությանն ուղղված ջանքերը։ Ամերիկյան կողմին քաջ հայտնի է, որ Հայաստանի կողմից 2020 թվականի Եռակողմ հայտարարության 9-րդ կետից բխող պարտավորությունների չկատարումը դրդել է Ադրբեջանին որոշում կայացնել այլընտրանքային ճանապարհների կառուցման վերաբերյալ։ Հարևան պետությունների հետ կապի գծերի անցկացման կարգի համաձայնությունը, այդ թվում՝ Իրանի հետ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն տանող երթուղու վերաբերյալ համաձայնագիրը, Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։ Այս ֆոնին Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատում է, որ «3+2» ձևաչափը առաջնահերթություն է տարածաշրջանի անվտանգության համար։ Այս առումով, ցանկացած մեկնաբանություն, որը խաթարում է խնդրո առարկա ջանքերը, տեղին չեն»։

Պաշտոնական Բաքուն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական ու այլ տեսակի օգնության չտրամադրմանը։

«Ինչ վերաբերում է 907-րդ ուղղման կիրառումը ժամանակավորապես կասեցնելու հարցի վերաբերյալ Ջեյմս Օ’Բրայընի մեկնաբանությանը, ապա տպավորություն է, թե ամերիկյան կողմը կրկնում է նույն սխալը, որ թույլ էր տվել այս ուղղմամբ պատժամիջոցների ենթարկված Ադրբեջանի նկատմամբ։ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, երբ Ադրբեջանն աջակցեց ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի ջանքերին, հենց ամերիկյան կողմը որոշեց այդ տարի ժամանակավորապես դադարեցնել 907-րդ ուղղման կիրառումը։ Ադրբեջանն էր, որ օգնության ձեռք մեկնեց ամերիկյան կողմին՝ բացելով իր օդային տարածքը։ Ադրբեջանը Աֆղանստանում ԱՄՆ-ի կողքին կռված առաջին երկրներից էր։ Ադրբեջանը նաև վերջին գործընկեր երկիրն էր, որը լքեց Աֆղանստանը։ Ամերիկյան կողմի նման անտարբեր արարքը՝ կապված 907-րդ ուղղման կիրառման ժամանակավոր կասեցման հետ, չարամիտ քայլ է Ադրբեջանի դեմ»,-ասվում է հայտարարության մեջ։

Պաշտոնական Բաքուն հրաժարվում է ԱՄՆ-ի միջնորդական դերից ու Վաշինգտոնում նոյեմբերի 20-ին ծրագրվող Հայաստան-Ադրբեջան հանդիպումից։

«Ինչ վերաբերում է ամերիկյան կողմից Ադրբեջանի հետ կապված բարձր մակարդակի երկկողմ հանդիպումների և շփումների հետաձգմանը և այն հայտարարությանը, թե «մեր երկկողմ հարաբերությունները նախկինի նման չեն կարող լինել», հարկ է նշել, որ հարաբերությունները չեն կարող լինել միակողմանի։ Այսպիսով, նույն մոտեցումը հավասարապես կկիրառվի Ադրբեջանի կողմից։ Նման պայմաններում մենք տեղին չենք համարում ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցերի հնարավորությունը Ադրբեջան։ Ավելին, ԱՄՆ-ի նման միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել միջնորդական դերի կորստի։ Այս պայմաններում կարևոր է նշել, որ մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով առաջարկվող հանդիպման անցկացումը»,-ասվում է հայտարարությունում։

Էմմա Չոբանյան