ԼՂ-ը լքած մարդիկ իրավունք ունեն տուն վերադառնալ․ԱՄՆ Պետդեպի խոսնակ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչությունը տուն վերադարձի իրավունք ունի։

Ադրբեջանական «Թուրան» գործակալության լրագրողը հետաքրքրվել է, թե Ներկայացուցիչների պալատի լսումներում ԼՂ-ի ապագայի վերաբերյալ ինչ են ասելու, եթե հաշվի առնենք այն, որ «մի կողմից կա Ադրբեջանը, որը տոնում է հաղթանակը ռուսական բանակով շրջապատված քաղաքում (Ստեփանակերտ – խմբ․), մյուս կողմից Հայաստանն է, որին ՌԴ-ն ամեն օր ծաղրում է, հայտարարելով թե, ոչ մի տեղ չի կարող փախչել և ՌԴ-ն ոչ մի տեղ չի պատրաստվում հեռանալ։

«Ես ուղղակի կասեմ այն, ինչ նախկինում եմ ասել։ Ես չեմ ուզում խոսել վաղը կայանալիք հանդիպման մասին, բայց կասեմ, որ մենք շարունակում ենք հավատալ, որ Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե ցանկանում են դա անել, և դա իրավունք է, որը պետք է պահպանվի»,-ասել է Պետքարտուղարության խոսնակը։

Էմմա Չոբանյան