Միլիցուց ո՞վ ա լավ բան տեսե. Սեյրան Սարոյանը՝ «Սասնա ծռերի» նկատմամբ գործադրվող բռնությունների մասին

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը չի լսել, որ Ավան և Նորք Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Այս մասին Սարոյանը հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Մարդ են կարող ա տփեն էլ իրար, ոստիկաններն ինչի՞ հըմար են, դրանք հո կրթության նախարարությունից չե՞ն: Միլիցուց ո՞վ ա լավ բան տեսե»,- նշեց Սարոյանը՝ պնդելով, որ չի հետևում «Սասնա ծռերի» դատավարությունների ընթացքին:

Factor.am-ի հարցին՝ Սերժ Սարգսյանը անարդարության դեմ պատերազմ է հայտարարել ովքե՞ր են Հայաստանում անարդարություն սերմանում, պատգամավորն ասաց. «Դուք, բա ո՞վ: Չեղած տեղից բաներ կմոգոնեք, կխոսաք՝ էլ գող կատու, էլ քաչալ շուն, սկսում եք տուր ու դմփոց, կռիվ, մուտիլովկա: Ես շատ գիտեմ ախչի ջան, ես ո՞նց կարամ ասեմ՝ ով ա անարդար, ով արդար: Դրա համար կան հատուկ պետական կառույցներ, որոնք կպարզեն, թե ով ա անարդար, հերը կանիծեն»:

Մեր դիտարկմանը, թե 10 տարի փաստորեն Սերժ Սարգսյանին չի հաջողվել անարդարության դեմ պայքարել, Սարոյանն ասաց՝ «Սերժ Սարգսյանը կախարդական փայտիկ չունի»:

«Մենք ջահել պետություն ենք, էդ Սերժ Սարգսյանը 10 տարվա մեջ ի՞նչ պտի աներ, կախարդական փայտիկ ունե՞ր, ի՞նչ ուներ էդ խեղճ մարդը: Հետո մեր մենթալիտետից ա գալիս, սաղս մեկը մյուսի վրա շառ ենք անում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան