Շվեյցարիան հստակ գործողություններ է սահմանում Հայաստանում մարդասիրական օգնությունը 1,5 մլն շվեյցարական ֆրանկով ավելացնելու նպատակով

Լուրեր

15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
Բոլորը

Շվեյցարիան մեծացնում է իր աջակցությունը Հայաստանում և տարածաշրջանում քաղաքացիական անձանց ՝ անհապաղ հատկացնելով 1,5 միլիոն շվեյցարական ֆրանկ, որը կբաշխվի տեղում հիմնական մարդասիրական կազմակերպությունների միջև․ տեղեկացնում են ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանությունից։

Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում ավելի քան 100 000 մարդ Լեռնային Ղարաբաղից փախել է Հայաստան՝ անվտանգություն, սնունդ, ապաստան և հետագայում ապրուստի միջոցներ գտնելու համար։ Միջազգային հանրությունը, Հայաստանի իշխանությունն ու քաղաքացիական հասարակությունը գործադրում են բոլոր ջանքերը այդ մարդկանց ընդունելու և աջակցելու համար հնարավոր լավագույն պայմաններ ստեղծելու նպատակով, հատկապես գալիք ձմռան հետ կապված։

Ծայրահեղ այս իրավիճակին արձագանքելու նպատակով Շվեյցարիան 1,5 միլիոն շվեյցարական ֆրանկ հատկացնելու նախնական որոշումներ է կայացրել՝ տեղում մարդասիրական գործողություններին համակողմանի աջակցելու համար։ Երեք առանցքային դերակատարների, այն է՝ ՊՀԾ-ի, ՄԱԿ ՓԳՀ-ի և ԿԽՄԿ-ի միջև հավասարապես բաշխված միջոցներն ուղղելու են փախստականների կենսական կարիքների բավարարմանը։ Հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները՝ բոլոր երեք միջոցառումներն ուղղված կլինեն փախստականների տեղավորմանը, պարենային անվտանգության բարելավմանը և տնտեսական կայունության բարձրացմանը։