Ադրբեջանը հայտնել է ևս մեկ արցախցու առևանգման և շինծու մեղադրանքներ առաջադրելու մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացված ռազմական հարձակումից հետո ևս մեկ արցախցու է առևանգել։  Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե «2023 թվականի սեպտեմբերին տեղական հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում ահաբեկչություն կատարելու կասկածանքով Քալբաջարի շրջանի Գյոզլու Քերփյու գյուղում ձերբակալվել և զինաթափվել է ապօրինի զինված խմբավորումների անդամ Մադաթ Բաբայանը»։

Ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունից կարելի է ենթադրել, որ սեպտեմբերի 19-ի հարձակումից և Արցախի Գետավան գյուղի գրավումից հետո Մադաթ Բաբայանը հայտնվել է ադրբեջանական գերության մեջ։ Ավելի քան մեկ ամիս անց Բաքուն նրան շինծու մեղադրանքներ է առաջադրել։

Նշվում է, թե Բաբայանը, իբր, «մասնակցել է Խոջալուի ջարդերին, նաև խոստովանական ցուցմունք տվել»։

Հավելենք, որ Արցախում էթնիկ զտումից հետո Բաքվի կողմից առևանգվել և ապօրինի պահվում են Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն ու ՊԲ փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը։

Բոլոր գերեվարվածների մասին ստույգ տվյալներ չկան։

Էմմա Չոբանյան